f

Անկախ

Պատերազմի երկարաձգումը բթացնում է էմոցիաները. Վլադիմիր Մարտիրոսյան


Վլադիմիր Մարտիրոոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պատերազմի երկարաձգումը բթացնում է էմոցիաները: Երկարատև լարումը, զգացմունքայնությունը սկսում են հոգեբանորեն ճնշել: Բոլորը սպասում են ավարտի և կյանքի բնականոն հուն վերադառնալուն: Պետք է հասկանալ մի շատ պարզ , սակայն ընկալման առումով շատ բարդ մի իրողություն: Ո՛չ մեր երկիրը և ո՛չ էլ մեր կյանքն այլևս նախկինը չեն լինելու: Շատ երևույթներ և ընկալումներ են փոխվելու: Հատկապես այն պարագայում, երբ մենք մտնում ենք պատերազմական իրողության անվերահսկելի և այլևս մեզանից չկախված գործընթացների մի փուլ:

Այս պատերազմը սկսում է դադարել լինել այնպիսին, ինչպիսին էր առաջին օրերին: Այն այլևս մեծ գեոքաղաքական բազմակենտրոն ռազմական թատերաբեմ է, որտեղ հենց բուն Արցախյան հիմնախնդիրը իր հնարավոր լուծումների տարբերակներով սկսում է դառնալ, եթե ոչ երկրորդական,ապա երրորդական: Սա ամենավտանգավոր սցենարներից մեկն էր, որ կարող էր սկսվել: Իսկ սկսվել է գեոքաղաքական, ռազմաքաղաքական բազմաշերտ և բազմաշահ մեծ խաղ առանց կանխատեսելի և քիչ թե շատ վերահսկելի փոխզսպման մեխանիզմների:

Այս ամենը մեզ հուշում է, որ խաղը երկար է տևելու և ժամանակային առումով սահմանափակումներ կարող է չունենալ: Մեր խնդիը պետք է լինի մեր լավագույն հատկանիշների և որակների բացառիկ կենտրոնացումն ու խտացումը ի նպաստ մեր շահերի և մեր պետականության անվտանգության:

P.S. Սա անկախության սերնդի և նրանց ծնողների գերակայությունների, ուժի, ինտելեկտի և արժեքաբանության գոյապայքարն է:

ՖԲ Գրառում

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին