f

Անկախ

«ԼՂ-ում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել ԵԱԿՀ ՄԽ համանախագահ երկրների կողմից այդ տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը»․ The Washington Post


Հայկական ծագմամբ ամերիկացի գրող և լրագրող, The Washington Post թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազին։

Լրագրողի խոսքով՝ երբ չորս տարի առաջ Լեռնային Ղարաբաղ էր այցելել, տեղի հայ բնակչությունը թվում էր նույնքան պինդ և աներեր, որքան այդ տարածաշրջանը շրջապատող ժայռոտ բլուրները։

Խոսելով սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի հրահրած պատերազմի մասին՝ հոդվածագիրը նշում է, որ թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը փոխել է հակամարտության հավասարակշռությունը՝ մարտերում թրծված հայերին դնելով պաշտպանական դրության մեջ։

Լրագրողի խոսքով՝ թեև հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող էր հեռավոր, հին թշնամանք թվալ, ԼՂ-ում վերսկսված պատերազմը ցույց տվեց, որ սպառազինության ժամանակակից տեխնոլոգիաները կարող են հանկարծակի սրել «սառած հակամարտությունները»։

«Արցախցիները համառ մարտիկներ են։ 1994 թվականին նրանց գերազանցությունը հրետանային և տանկային պատերազմում, որի ժամանակ ԼՂ-ն ազատագրվեց Ադրբեջանի վերահսկողությունից, շարունակվել է դրսևորվել նաև այդ ժամանակից ի վեր վերսկսված այլ մարտերում»,- գրում է նա՝ հավելելով, որ Ցեղասպանություն վերապրած հայերի համար այդ պայքարը նաև գոյության պայքար է։

«Ահա պարզ առաջարկ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որն ուրբաթ պետք է հանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. ԼՂ-ում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել ԵԱԿՀ Մինսկի խմբի համանագախահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից այդ տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը»,- գրում է հոդվածի հեղինակը։

Նրա խոսքով՝ Պոմպեոյի առջև մեծ խնդիր է դրված․ Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ այս ամիս հրադադարի մասին երկու համաձայնագիր է կնքվել և երկուսն էլ չեն պահպանվել։ Ուստի՝ անհրաժեշտ է մի ծրագիր, որն ավելի անմիջականորեն կներառի երեք մեծ տերությունների մասնակցությունը և հարթակ կապահովի ինքնիշխանության և փախստականների հիմնարար խնդիրների լուծման համար։

Ինչպես նշում է Իգնատիուսը, երկու կողմերն «այժմ կարծես ավելի բաց են բանակցությունների համար, քան նախկինում»։

Արցախի Հանրապետություն

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին