Սեյսմոլոգները Հունաստանի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զակինթոս քաղաքից 61,1 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի օջախի խորությունը 6,6 կմ է կազմել: Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղ օվկիանոսում՝ Տոնգայի Թագավորության ափերի մոտ, 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: