Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն ութ մարդ է մահացել; Այդ մասին հայտնում է Hessenschau պարբերականը` հղում անելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru-ն;
Նշվում է, որ երկու անհայտ անձ հարձակվել է քաղաքի երկու նարգիլեանոցների վրա: Արդյունքում մեկ հաստատությունում երեք մարդ է զոհվել, երկրորդում` ևս հինգը:
Հաղորդվում է նաև, որ հինգ մարդ ծանր վիրավոր է: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հարձակում գործած անձինք տեղաշարժվել են մուգ գույնի ավտոմեքենայով: