Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ նախնական վերլուծությամբ մոտ 10 500 մասնավոր սեփականություն է վնասվել (բնակարան, տուն, խանութ) կամ ամբողջությամբ ոչնչացվել ռազմական գործողությունների հետևանքով։
«Նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, 1100-ից ավելի շարժական գույք մասնավորապես, մեքենա»,-հավելեց Բեգլարյանը: