f

Անկախ

Եկեք ուղղակի ամեն գնով բոլորս միասին փորձենք դուրս գալ էս վիճակից․․․այլ պարագայում ուղղակի կործանված ենք


Ժողովուրդ ջան, մի սենց կարևոր բան եմ խնդրում արձանագրենք։ Տեսեք, մոտավոր հաշվարկով մոտ 50.000 արցախցի եկել ա Երևան։ Բնական ա, որ իրանց մեջ և ունևոր մարդիկ կան և ծայրահեղ կարիքավոր։ Կան ադեկվատ մարդիկ ու ու այդքան, ինչպես և ցանկացաց հասարակության էդ քանակի մարդկանց մեջ։ Հաճախ խոսակցություններ եմ լսում էս օրերին, որ ինչ-որ մեկն իրեն ոչ այդքան լավ է դրսևորել, մյուսը՝ ճոխ կյանք ա վայելում, էն մեկը ադեկվատ չի և այսպես շարունակ։ Դա չգիտես ինչու ասվում է էն համատեքստում, որ լիքը մարդ օգնում ա, բայց արի ու տես թե իբր դրա կարիքը չկա։ Հավաստիացնում եմ Ձեզ, որ շատ շատերն օբյեկտիվոր ունեն այդ կարիքը, ես անձամբ եմ շփվում լիքը մարդու հետ ամեն օր ու տեսնում եմ իրական պատկերը։ Հիմա մենք մոտ 100 հոգու ենք օգնում, էդ հարյուր հոգու մեջ էլ շատ տարբեր մարդիկ կան ու դա բնական ա, եկեք Քանաքեռից 100 հոգի վերցրեք, ոնց էլ չլինի մեկն անտակտ կլինի, մեկը մի քիչ յանը տարած, մեկն էլ չափից դուրս պահանջատեր։ Հեռու չգնանք՝ ձեր 30-40 հոգանոց դասարանցիներին պատկերացրեք, դժվար բոլորը միանման ադեկվատ մարդիկ լինեն, իսկ ստեղ տասնյակ հազարավոր մարդկանց մասին ա խոսքը։ Այս ամենին պարտադիր պետք է գումարենք էն իրավիճակը, որում հայտնվել են էս մարդիկ ու կարծում եմ պետք է շատ հանգիստ աչք փակենք բոլոր տեսակի տարօրինակ վարքագծերի վրա ու սուս ու փուս փորձենք մեր ներուժի չափով օգնել մեր հայրենակիցներին։ Սա գրում եմ, որովհետև նկատում եմ, որ որոշ մարդկանց մոտ կասկած է առաջանում թե որքանով է այս ամենն արդարացված ու անհրաժեշտ։ Կարծում եմ նման հարց ոչ մի դեպքում չպետք է առաջանա, հավատացեք, օգնության կարիքն առավել քան օբյեկտիվ ա ու օրհասական։ Եկեք ուղղակի ամեն գնով բոլորս միասին փորձենք դուրս գալ էս վիճակից։ Միայն միասին կարանք դա անել, այլ պարագայում ուղղակի կործանված ենք։ Ուժ ու համբերություն բոլորիս ու առաջին հերթին հենց էս մարդկանց, որ հայտնվել են նման իրավիճակում։ Հաստատ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները, միայն թե լինենք միասնական։

Վազգեն Սաղաթելյան ՖԲ Գրառում փախստականներ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին