Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրում COVID-19- ի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով հայտարարել է նոյեմբերի 2-ից առնվազն մեկ ամսով նոր կարանտինային ռեժիմ մտցնելու մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
Ասուլիսը հեռարձակել է կառավարության կայքը:
Մասնավորապես, Գերմանիայում փակվում են ֆիթնես կենտրոնները, գեղեցկության սրահները, թատրոններն ու կինոթատրոնները: Հասարակական սննդի հաստատություններին թույլատրվում է աշխատել միայն առաքման ձևաչափով։
Բացի այդ, արգելվում է տանից դուրս հավաքվել ավելի քան տասը հոգանոց խմբերով:
Միևնույն ժամանակ, մանկապարտեզները, դպրոցները, վարսավիրանոցները և խանութները կարող են շարունակել գործել՝ հակահամաճարակային միջոցառումների խիստ պահպանման պայմանով:
Ինչպես ընդգծել է Մերկելը, եթե կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպերը շարունակվեն, գերմանական առողջապահական համակարգը «կոլապսի կբախվի»:
Նախօրեին Գերմանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 11 409 նոր դեպք:
Հոկտեմբերի 24-ից Բեռլինում համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ բնակիչները պարտավորվել են կրել պաշտպանական միջոցներ ոչ միայն շենքերի ներսում, այլև դրսում: