f

Անկախ

«Յուրաքանչյուր մարդ պետք է կռվի հանուն հայրենիքի». Reuters-ն անդրադարձել է ԼՂ-ում պատերազմի բռնկումից ի վեր աշխարհի տարբեր ծայրերից կամավորագրված հայերին


Reuters գործակալությունը ռեպորտաժ է պատրաստել Արցախում պատերազմի բռնկումից ի վեր աշխարհի տարբեր ծայրերից կամավորագրված հայերի և նրանց մարտական պատրաստությունների մասին։

Պատմելով Գերմանիայում բնակվող ՏՏ ոլորտի մասնագետ Աղասի Ասատրյանի մասին՝ գործակալությունը նշում է, որ ռազմական գործողությունների վերսկսումից հետո Ասատրյանը վերադարձել է հայրենիք։

«Իմ նպատակն է պատրաստվել և գնալ առաջնագիծ»,-գործակալությանը հայտնել է Ասատրյանը։

Reuters-ը նշում է, որ Ասատրյանը 7 տարի առաջ Գերմանիա է տեղափոխվել ուսանելու և երբեք չի ծառայել բանակում, սակայն թեև երբեք զենք չի պահել ձեռքում իր գործատուներին տեղեկացրել է, որ տուն է վերադառնում պատերազմելու համար:

«Իմ գերմանացի գործատուները չեն հասկանա մի մարդու, որը ցանկանում է պատերազմի գնալ։ Բայց ես գիտեմ, որ մենք՝ հայերս, այսքան դարեր չէինք ապրի, եթե չհասկանայինք, որ յուրաքանչյուր մարդ պետք է կռվի իր հայրենիքի համար»,- ասել է նա։

Գործակալությունը նշում է, որ Ասատրյանը հարյուրավոր կամավորներից մեկն է, որոնք Հայաստան են եկել աշխարհի ամենահեռավոր երկրներից, այդ թվում՝ Արգենտինայից և Միացյալ Նահանգներից։

Երևանաբնակ անգլերենի 21-ամյա ուսուցչուհի Քնարիկ Քարամինասյանը գործակալությանը պատմել է, որ որոշել է միանալ կամավորներին, երբ իմացել է, որ կանանց որպես բուժաշխատողներ կամ խոհարարներ նույնպես ուղարկում են առաջնագիծ։

«Այստեղ ավելի լավ է, քան տանը, որտեղ պարզապես ֆեյսբուքյան լրահոսն էի թերթում, ընթերցում լուրերն ու խուճապի մատնվում. հիմա զգում եմ, որ պատրաստվում եմ ինչ-որ կարևոր բանի»,- ասել է նա։

With ropes and wooden guns, returning Armenians train for warWith ropes and wooden guns, returning Armenians train for warWith ropes and wooden guns, returning Armenians train for war

Արցախի Հանրապետություն

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին