Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին:
«Երբ Իլհամ Ալիևն իրեն ակնհայտ հացավոր կոպտություն թույլ տվեց` հայերին, այսինքն ժողովրդին շներ անվանելով, ինձ մոտ միանգամից պատասխան առաջացավ հանճարեղ Ռոզենբաումին մեջբերելով.
Դուք դեռ պետք է աճեք շներին հասնելու համար
Նրանց ազնվության հետ հավասար կանգնելու համար,
Իսկ նրանք դարերով անգամ չեն կարողանա սողալով հասնել
Կներեք, ձեր անասնական մակարդակին: Պատիվ ունեմ»,-ասել է Ժիլինը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։