f

Անկախ

Ահաբեկչության դեմ սանկցիաները որպես արտաքին քաղաքականության անբաժանելի մաս. Սարգիս Գրիգորյան


Ադրբեջանի կողմից ահաբեկիչների և ահաբեկչական խմբավորումների ներգրավումը արցախյան հակամարտություններին այլևս անհերքելի փաստ է: Անժխտելի է, որ Հայաստանն ու Արցախը պայքարում են պետական մակարդակով ֆինանսավորվող ահաբեկչության դեմ:

Միջազգային քաղաքականության խոշոր «դերակատարները»՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն պարբերաբար նշել են, որ հակամարտության գոտում կռվում են ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վերջերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը նախազգուշացրեց Արցախում հնարավոր պատերազմական հանցագործությունների մասին ևս:

Վաղուց հասունացել է այն պահը, որ Հայաստանն իր վարած արտաքին քաղաքականության մաս դարձնի պատժամիջոցների (սանկցիաներ) ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկելը: ՀՀ կառավարությունը պետք է գործարկի և օգտագործի պատժամիջոցների կիրառմանն ուղղված իրավական ողջ զինանոցը, որն էական ազդեցություն կարող է թողնել Ադրբեջանի և այլ ահաբեկչական պետությունների վրա: Պատժամիջոցները կարող են նվազեցնել Ադրբեջանի տնտեսական կարողությունը և կարող են ստիպել Ադրբեջանի իշխանություններին տեղի տալ և դադարեցնել Արցախում իրենց ցեղասպան քաղաքականությունը: Այս պահին Հայաստանն ունի աննախադեպ հնարավորություն՝ նոր համագործակցություն սկսելու խոշոր և տարածաշրջանային այլ պետությունների հետ՝ պետական ֆինանսավորմամբ ահաբեկչության նկատմամբ  միջազգային պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Հայաստանը երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների շրջանակներում կարող է նախաձեռնել և մշակել պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ իրավական փաթեթներ՝ թիրախավորելով հիմնականում Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսությունների էներգետիկ, պաշտպանական և ֆինանսական ոլորտները: Պատժամիջոցները կթիրախավորեն վերջիններիս խոցելի կողմերը՝ կախվածություն արևմտյան կապիտալից և նորագույն տեխնոլոգիաներից, ինչը հարվածային ազդեցություն կունենա այլ կախյալ ոլորտների վրա:

Պատժամիջոցները պետք է անմիջապես թիրախավորեն ոչ միայն պաշտոնատար և իրավաբանական անձանց (SOFAZ, SOCAR, the Central Bank of Azerbaijan) ակտիվները, այլ նաև տնտեսական էլիտայի և մասնավոր ոլորտինը (օրինակ՝ International Bank of Azerbaijan, Synergy Group, MDI Azerbaijan, Atabank և այլն): Պատժամիջոցներ կիրառող երկրները կարող են կիրառել առավելապես ֆինանսական բնույթի պատժամիջոցներ՝ պայմանավորված ահաբեկչական խմբերի ներգրավվածության փաստով:

Միջազգային իրավունքում պետությունները պատժամիջոցներ կիրառում են ՄԱԿ-ի թիվ 1267 և 1373 բանաձևերի համատեքստում, որոնք ահաբեկչության դեմ ուղղված իրավական գործիքներ են՝ չնայած, որ կան ինքնավար, ըստ պետության հայեցողության կիրառվող պատժամիջոցներ ևս: Պատժամիջոցների շրջանակներում ահաբեկչական խմբերը և ահաբեկիչները կարող են ընդգրկվել ահաբեկիչների հատուկ ցուցակում, որոնց ակտիվները, բանկային հաշիվները, ֆինանսական գործարքների իրականացման հնարավորությունները, ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից շահույթ ստանալու հնարավորությունները սառեցվում են, կասեցվում են:

Շատ կարևոր է, որ այս պահին Հայաստանն ու իր համախոհ դաշնակիցները (hամագործակցելով նաև միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ` Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը) պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսությունների նկատմամբ՝ փակելով վերջիններիս ֆինանսական սնուցման աղբյուրները, որոնցով ֆինանսավորվում են ահաբեկիչները և ահաբեկչական ցանցը: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ սառեցնելու ահաբեկչության կազմակերպման, օժանդակման և ֆինանսավորման մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց բոլոր ֆինանսական ռեսուրսներն ու ակիվները:

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն

Սարգիս Գրիգորյան Արցախի Հանրապետություն

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին