f

Անկախ

Թե՞ մթության քողի տակ կապիտուլյացիայի ակտ ընդունելուց բացի, էլի նորանոր փորձանքներ եք ուզում բերել բոլորիս գլխին


Մի քանի տեղ տեսա ձևակերպված կաղապարներ «17 դավաճանների» մասին՝ 17 կուսակցությունների երեկվա հայտարարության վերաբերյալ: Ասենք, ինչո՞ւ մի քանի տեղ, իմ լավ դասընկերը, նորմալ ու տրամաբանող մի մարդ, հենց իմ գրառման տակ նման մեկնաբանություն էր գրել, թե՝ իբր չգիտե՞ս, որ այդ 17 կուսակցություններն են մեղավոր ու այդպես շարունակ, ըստ վերը նշված կաղապարի... (ավտոմատ ռեժիմով բլոկեցի, բայց դա էեկան չէ):

Ինչո՞ւմ են մեղավոր: Իրե՞նք էին կառավարում բանակը, զինված ուժերը, երկիրը: Ոչ, իհարկե: Այդ կուսակցությունների շարքում մի քանիսը ամբողջական ջոկատներ էին կազմավորել ու մասնակցում էին այս պատերազմին: Կոնկրետ ՀՅԴ-ն վաշտերով էր մասնակցում ու բոլորին է հայտնի, թե քանի-քանիսը զոհվեցին:

Կոնկրետ երեկվա հայտարարության մասին: 17 կուսակցությունների: Չնայած ամեն ինչին, նրանք, չասեմ՝ փրկության ձեռք, բայց գոնե փրկության ելք ցույց տվեցին Փաշինյանին՝ անպատվությունից ու ազգային խայտառակությունից խուսափելու համար:

Բայց նրանք, որ «դըմփ ու հու»-ով 80 տոկոսանոց քվեներով-բանով եկել են իշխանության, բացի այն, որ ըստ էության հանձնում են Արցախը, որոշել են կառչել իշխանությունից, որը, անկեղծ ասած, ոչ մի արժեք արդեն չունի: Եվ քաղաքական ուժերի հայտարարությունը, առաջարկությունը անտեսվեց, ինչպես նախորդները:

Այնպես որ, դավաճանություն փնտրողները թող դա փնտրեն այլ տեղ, այլ կուսակցությունում ու այլ հաստատություններում:

Ու հերիք է, գիտե՞ք, մարդկանց, հասարակությունը փսորել: Թե՞ մթության քողի տակ կապիտուլյացիայի ակտ ընդունելուց բացի, էլի նորանոր փորձանքներ եք ուզում բերել բոլորիս գլխին:

1920-ի դեկտեմբերի 2-ին իմացողները գիտեն, թե ինչ է եղել: 100 տարի հետո մի հատ է՞լ Ալեքսանդրապոլ...

Էնպես որ, եթե իսկապես «սիրում, խոնարհվում...» (և այլն, ըստ՝ կաղապարի) եք մարդկանց առաջ, ապա ձեր հոժար կամքով մի կողմ քաշվեք:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում 17 քաղաքական ուժեր խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին