Ազգային փրկության կոմիտեի կամ էլ Պետական պաշտպանության կոմիտեի ձևավորումը կյանքի և օրենքի պահանջ է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը։
Նա գրել է. «Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը` մեր ազգային միասնությունն է։ Միանձնյա ու առանց պետական ինստիտուտների որոշումները չեն կարող ունենալ ազգային որևէ հիմք: Աստված պահապան հայ զինվորին»։