f

Անկախ

Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա. Էլինար Վարդանյան


Երեկվանից Փաշինյանի հրահանգով սկսվել են ձերբակալություններ. սա իշխանության միակ արձագանքն էր ստեղծված բարդագույն իրավիճակին և հասկանալի է, որ ընդամենը մոտեցնելու է իշխանության  տրամաբանական վախճանը։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր մբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պրոցեսն իրավական չէ։ Փաշինյանի անօրինական հրահանգներին ենթարկվելուց առաջ իրավապահները պետք է գնահատեն իրենց գործողությունները։ Սա նրանց մասնակից է դարձնում հայրենիքը հանձնելու անպատիվ գործին։

Ուզում եմ դիմել ժողովրդին բռնության ենթարկող ոստիկաններին: Մարդիկ պայքարում են իրենց հայրենիքի համար։ Դուք ում դեմ կամ ինչի համար եք պայքարում։ Դուք չպետք է կաշկանդված լինեք անօրինական հրահանգներով։

Ուզում եմ դիմել իմ գործընկեր փաստաբաններին։ Հարգելի փաստաբաններ, այստեղ այլևս դատավարական պրոցեսներ չեն ընթանում։ Պետք չեն անդեմ հայտարարություններ «ՀՔԾ քննիչ» «ԱԱԾ աշխատակից» «Դատավոր»։ Հասարակությունը պետք է իմանա ում համար է իր «ընտանիք պահելու» արդարացումը ավելի կարևոր, քան երկրի ճակատագիրը։ Հասարակությունը պետք է իմանա ովքեր են իրենց պաշտոնները պահելու համար մասնակից դառնում հակաօրինական պրոցեսներին։ Հասարակությունը պետք է իմանա նրանց անունները։ Հիմա պետք է անվանապես ասել, որ քննիչը, որ դատավորն է անօրինական գործողություններ կատարում՝ Վանեցյանի, Ծառուկյանի, Սաղաթելյանի և մյուսների դեմ։ Եվ այդ մարդիկ պետք է իմանան, որ անհատական պատասխանատվության են ենթարկվելու՝ այս ճակատագրական պահին անօրինականություններ անելու համար։ Հերիք է ամեն ինչ արդարացնել «տուն պահելու» կամ «համակարգի մարդ» լինելու կեղծ արդարացումներով։ Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա։

Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Դա կապահովի մեր երկրի ներքին անվտանգությունը և հնարավորություն կստեղծի այս բարդ իրավիճակից լուծումներ գտնելու համար։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին