f

Անկախ

Թող ներկայացնեն, թե ինչ ապօրինի բաների են առնչվել, դրան համապատասխան էլ իրավական ընթացք կլինի. Գոռ Աբրահամյան


Մենք Վալերի Օսիպյանի և Միքայել Համբարձումյանի հայտարարություններին ծանոթ ենք, բայց, ըստ էության, դրանք իրենց մեջ կոնկրետություն չէին պարունակում: Yerevan. Today-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ դատախազությունում ընթաց տրվե՞լ է նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի  և պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանի հայտարարություններին:

«Պետք է նկատի ունենալ, որ հայտարարություններն արվել են իրավապահ մարմինների նախկին ղեկավարների կողմից, որոնց երևի թե կարիք չկա լրացուցիչ նշելու, թե ապօրինի գործողությունների հետ առնչվելու դեպքում, որոնք պետք է լինեին իրենց գործողությունները: Ավելին ասեմ՝  հիմա էլ նրանք զրկված չեն իրավապահ մարմիններին դիմելու և դրանց մասին տեղեկացնելուց: Հայտարարություն անել, որ նման բան եղել է, մի բան է, կոնկրետ փաստական տվյալներ ներկայացնելը մի ուրիշ  բան, իրենք ճանապարհը գիտեն, կարող են ներկայացնել իրավապահ մարմիններին, ներկայացնել, թե ինչ ապօրինի բաների են առանչվել, թող ներկայացնեն, դրան համապատասխան էլ իրավական ընթացք կստանան»:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում Yerevan.Today-ի հարցին՝ պաշտոնավարման ընթացքում ապօրինի հրաման ստացե՞լ եք, թե ոչ, Ազատության հրապարակում ցուցարարներին միացած նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց․ «Ստացել եմ, բայց չեմ կատարել»։

Նոյեմբերի 8-ին էլ պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը, նոյեմբերի 12-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում էր․ «Դիմելով  Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ  ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել,  քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»:

Գոռ Աբրահամյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին