f

Անկախ

Այս նախաձեռնության մեջ անձնական շահ չունեմ. առաջարկս ուժի մեջ է մինչեւ նոյեմբերի 20-ը. Գոգյանի նամակը՝ կառավարությանը


Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը բաց նամակով դիմել է կառավարությանը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Կրթության եւ գիտության կառավարումը ձախողված է։ Կրթության կազմակերպման ամբողջ բեռը դրված է մեկ փոխնախարարի ուսերին։ Փոխնախարարի, ով քաղաքական թիմի անդամ չէ։ Նրա հետ բեռը պետք է կիսեր նաեւ նախարարն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, սակայն կարծես թե այդ կենտրոնը ծաղրում է եւ՛ նախարարին, եւ՛ հանրակրթության մասնակիցներին։

Այս ծանր ժամանակներում ՃԿՈՒՆ կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք ԷՖԵԿՏԻՎ համակարգի մասին։ Ուստի, քաղաքական կամքի եւ աջակցության դեպքում խոստանում եմ կյանքի կոչել հետեւյալը

ա) Յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել 1-2 համապետական ուսումնական պլան, որոնցով կառաջնորդվեն բոլոր հանրակրթական դպրոցները։

բ) Յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր դասի վերաբերյալ ստեղծել մեկական ՈՐԱԿՅԱԼ վիդեո դաս՝ համապատասխան տնային առաջադրդանքներով եւ առաջադրանքների ամփոփումով։ Վիդեոդասերին մասնակցելու են սակավաթիվ քանակությամբ աշակերտներ։

գ) Մարզպետարաններն ու համայնքային կենտրոններն իրենց տարածաշրջանի բոլոր աշակերտներին ապահովեն պահանջվող վիդեոդասերին հասանելիություն։

դ) Ուսուցչին ազատել օնլայն դաս բացատրելու տաժանակիր պրոցեսից, փոխարենն ուսուցիչը դառնա մենթոր եւ աշակերտներին մեկնաբանի վիդեոդասերի բովանդակությունները։

Աշակերտն ինքն իրեն եւ իր ծնողին հարմար ժամի կարող է նայել իրեն հասանելի կամ համայնքի ղեկավարի տրամադրած մեխանիզմով։

ե) Արդյունքում ուսուցիչ չունեցող դպրոցներում հասանելի կդառնան որակյալ դասեր։ Ուսուցիչ չունեցող երեխայի մենթորությունը կկարողանա ստանձնել ցանկացած այլ դպրոցի ուսուցիչ, որը կիրականացվի խրախուսման մեխանիզմով։

զ) Արցախից տեղահանված աշակերտները կունենան կրթության նորմալ հասանելիություն։

է) Վիդեոդասերը կարող են դառնալ ուսուցիչների համար մեթոդական նորամուծություններ։ ԿԱԻ լուծարումից հետո երկու տարի է Հայաստանում այս, թեկուզեւ վատ աշխատած համակարգին այլընտրանք չի ստեղծվել։

Նշվածս նպատակին հասնելու համար համագործակցելու եմ բոլոր շահագրգված կազմակերպությունների, անհատների, հիմնադրամների հետ։ Ներգրավելու եմ ԵՊՄՀ, dasaran.am, մասնավոր եւ պետական դպրոցների գիտելիքը, փորձն ու հմտությունները։ Համագործակցելու եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ։ Ներգրավելու եմ ՏՏ ոլորտի կազմակերպություններին, հեռուստաընկերություններին, իմ ընկերներին եւ աշակերտներին։

Հարգելի կառավարություն, գիտեք, որ առ այսօր իմ ներկայացրած բոլոր փաստերը եղել են ճիշտ, տեղյակ եք, որ հրաժարվել եմ ինձ հասանելիք պարգեւավճարների գերակշիռ մասից։ Տեղյակ եք, որ աշխատել եմ ծրագրավորող, հիմնադրել եւ ղեկավարել եմ ՏՏ կազմակերպություն։

Տեղյակ եք, որ ավելի շատ եմ դպրոցում դասավանդել, քան ԿԳՄՍ բոլոր աշխատակիցները վերջին տասը տարիներին միասին վերցրած։ Այս նախաձեռնության մեջ անձնական շահ չունեմ։ Նախաձեռնությունը սկսելուց դեպքում խոստանում եմ 2021թվականի հոկտեմբերի 1-ից եղած ամբողջ համակարգը փոխանցել ցանկացած պետական հիմնադրամի կամ կազմակերպության։ Բայց, պետք է ինձ ազատեք ցանկացած տիպի բյուրոկրատական քաշքշուկներից։ Առաջարկս ուժի մեջ է մինչեւ 2020թվականի նոյեմբերի 20-ը, ժամը 18։00։

ՀԳ․ Հավելեմ, որ այդ գումարները կան, պարզապես դրանց ծախսից օգուտ չկա։

Սմբատ Գոգյան ՖԲ Գրառում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին