Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած համաշխարհային ճգնաժամը դեռևս չի ավարտվել: Գրում է Gazeta.ru-ն:
«Այս ճգնաժամը դեռևս չի ավարտվել: Մեզ անհրաժեշտ են աջակցության հետագա միջոցառումներ` պարտքերի մեղմացման և նոր ֆինանսավորման տեսքով», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 52 միլիոնը: