f

Անկախ

Շատերի համար անցանկալի ճշմարտություն կասեմ՝ այսպիսի փակ շրջանում հերթական կամ արտահերթ որևէ ընտրություն խնդիրը չի լուծելու. բայց լուծումներ կան:


Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը իր ուղերձում ներկայացրեց ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհային քարտեզը: Արտաքին քաղաքական համատեքստը ընդհանուր գծերով նկարագրել եմ Հովհաննես-Սմբատի կտակի պատմության օրինակով: Այդուհանդերձ, լուծումները, որոնք այսօր քննարկվում են, որևէ կերպ չեն բխում նաև մեր ներքին հիվանդության ախտորոշումից: Ես պնդում եմ, որ գործող պետական կարգի հիմնական շահառուն և կայունության երաշխավորը լյումպենն է, քաղաքական լյումպենը: "Lumpen" – "тряпье", հայերենով էլ կասեմ՝ "փալաս/տրյապկա":

Շատերը չեն հասկանում կարծես, թե ովքե՞ր են իրականում այս մարդիկ և ինչո՞ւ են նրանք այսքան շատ: Սրանք մարդիկ են, ովքեր չունեն սեփական տեղը արևի տակ, ովքեր չունեն նորմալ աշխատանք, չունեն հեռանկար, ապագայի տեսլական:

Արդեն երկար տարիներ մեր երկրում մեծամասնություն են մարդիկ, ովքեր ոչ ոք են, մենք մի երկիր ենք, մի հասարակություն, մի ժողովուրդ, որ արդեն 30 տարի է աշխատում է ուրիշների տնտեսությունը սպասարկելու համար, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում:

Այս բոլոր տարիներին մեր երկրից արտագաղթում էին և ժամանակի ընթացքում Հայաստանում մնում էին մարդիկ, ովքեր այստեղի կյանքից կարելի է ասել ոչ մի լավ բանի սպասումներ չունեն: Հենց այդ լյումպենն էր տասնամյակներով վաճառում իր քվեն, ի դեպ, այդ քվե գնողներն էլ նույն լյումպենն էր, բայց մեծապատիվ մուրացկանների հագուկապով: Իհարկե, մեր ժողովրդի լյումպենիզացումը ամենևին պատահական չի եղել, որովհետև այդպիսիներին կառավարելու համար բավական է հաց և տեսարաններ, բայց հաճախ կառավարիչները անգամ երկուսը միասին շատ են համարել:

Խոշոր հաշվով քաղաքական դաշտում լյումպենը երկու ուղի ուներ՝ սեփական քվեի վաճառք կամ մեգապոպուլիստական նախագծերի աջակցություն, որով փորձում է իրեն հույս տալ, որ դեռևս պահպանել է մարդակային արժանապատվությունը: Անբովանդակ, անհեռանկար կյանքի, ապագայի տեսլալականն է, որ ծնում, սնում է տարաբնույթ փրկիչների կուլտ և սպասումներ:

Վերջին հույսի հասարակություն, վերջին հույսի ժողովուրդ:

Այս պայմաններում քաղաքական դաշտում իռացիոնալ քաղաքական ուժերը մշտապես հաղթող են լինելու, իսկ նրանց անխուսափելի տապալումները խորացնելու են հասարակության մեջ նիհիլիզմը: Մի կարևոր դիտարկում, որքան հեշտ է նվաճել լյումպենի աջակցությունը, այնքան էլ հեշտ է կորցնելը, որովհետև քաղաքական լյումպենը մշտապես փոփոխական է իր քաղաքական գունավորման մեջ:

Հայաստանը հայտնվել է փակ շրջանի մեջ՝ պետական այսպիսի կազմակերպական մոդելը ծնում է հասարակության մարգինալացում, իսկ հասարակության մարգինալացումը թույլ չի տալիս փոխել, վերակազմակերպել, կառուցել նոր պետություն, նոր պետական մեքենա:

Շատերի համար անցանկալի ճշմարտություն կասեմ՝ այսպիսի փակ շրջանում հերթական կամ արտահերթ որևէ ընտրություն խնդիրը չի լուծելու: Բայց լուծումներ կան:

 

Վարդան Բալյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ ՖԲ Գրառում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին