f

Անկախ

«Խելացի քաղաք»-ին «խելացի լուսավորության համակարգ»՝ հայկական տարբերակով


Հայկական «Լոկատոր» ընկերության գործունեությանը, ստեղծած պրոդուկտներին վաղուց ենք ծանոթ․ վերջերս մեր ուշադրությունը գրավեց այս ընկերության կողմից ստեղծված «խելացի քաղաք» կոնցեպտն իր առանձին-առանձին բաղադրիչներով։ Այս կոնցեպտն իրենից ներկայացնում է բնակավայրերի կենտրոնացված ու խելացի կառավարման, հեռակառավարման, մշտադիտարկման և վերահսկողության ավտոմատ համակարգ․ գործիք, որը էապես հեշտացնում է քաղաքային բարդ ենթակառուցվածքների մշտադիտարկումը, կառավարումը, փոքրացնում է ծախսերը, քչացնում է պահանջվող ռեսուրսները և այլն։ Մասնավորապես՝ կոնցեպտի առանձին բաղադրիչներով հնարավորություն է ստեղծվում խելացի համակարգերի միջոցով առավել արդյունավետ կառավարել, օրինակ, քաղաքի, կամ թեկուզ մի որևէ օբյեկտի լուսավորության, ջրամատակարարման, գազամատակարարման, անվտանգության, երթևեկության համակարգերը։ 

Այս անգամ կկենտրոնանանք «խելացի քաղաք» կոնցեպտի «քաղաքային լուսավորության վերահսկողության և կառավարման համակարգ» ավտոմատացված գործիքին, որը համադրելի է ինչպես ժամանակակից կառավարվող լեդ լամպերով կամ այլ տեխնոլոգիաների միջոցով աշխատող համակարգերի, այնպես էլ Հայաստանում ավելի հաճախ հանդիպող հին տեխնոլոգիաներ՝ սովորական անջատիչներով միացվող-անջատվող ու սովորական լամպերով իրականացվող լուսավորության համակարգերի հետ։

«Այս գործիքով լուծվում են հետևյալ խնդիրները․ առաջին հերթին վերահսկվում է էլեկտրաէներգիայի սպառումը։ Այնտեղ դրված են խելացի հաշվիչներ, որոնց տվյալներն օրվա ընթացքում փոխանցվում են կենտրոնացված համակարգ, որտեղից մշտադիտարկողն արդեն կարողանում է տեսնել, թե կոնկրետ ո՞ր հատվածում ի՞նչ բեռ է ու տեսնել, թե որ կետն ինչքան հոսանք է սպառում՝ բացառելու համար ապօրինի միացումները, որովհետև այդ գծերից, լինում են դեպքեր, որ ապօրինի միացումներ են լինում։ Երկրորդը՝ վերանում է անհրաժեշտությունը գնալ բոլոր կետերը պտտվել, փոխել միացման-անջատման ժամերը ձեռքով և այլն, այդ ամենն արդեն կատարվում է օնլայն՝ տարբեր կրիտերիաներով։ Օրինակ՝ համակարգը հնարավոր է կարգավորել օրվա լուսավոր ու մութ ժամերի հարաբերակցությամբ աշխատելու համար։ Օրինակ՝ հենց մութն ընկնի, լուսավորության համակարգը միանա։ Եվ կարողանում ենք մուտք անել ամբողջ տարվա մութն ընկնելու և լույսը բացվելու ժամերը, և համակարգն ամեն օր ավտոմատ եղանակով իր ճիշտ ժամին միանա և անջատվի։ Այդտեղ ևս էլեկտրաէներգիայի խնայողություն է տեղի ունենում։ Դրանից բացի արդեն պարզ երևում է, և մշտադիտարկողը կարող է տեսնել, թե որտեղ լույսը միացավ և որտեղ չմիացավ․ օրինակ, եթե ինքը հրահանգ է տվել միացնելու, բայց ինչ-ր տեղ չի միանում՝ ինչ-որ պատճառով, իսկ պատճառներն ամենատարբեր կարող են լինել, ինքը դա տեսնում է իր մոնիտորի վրա, որ այդտեղի լույսը չի միացել, այլ ոչ թե իրեն զանգում ասում են՝ գիտե՞ս ինչ, այսինչ հատվածի լույսերը չեն միացել․․․ Ու եթե դիտարկվող հատվածում կան չաշխատող լամպեր, դիսպետչերն արդեն բեռի նորմայից կարողանում է հասկանալ, որ այդտեղ կան այսքան քանակի փչացած լամպեր»,- մեզ ներկայացրեց «Լոկատոր» ընկերության ինովացիաների գծով փոխտնօրեն Կարեն Գրիգորյանը։

Իհարկե, տեխնոլոգիաները բավականին առաջ են շարժվել․ օրինակ՝ Երևանում հիմա կան լեդ լամպեր, որոնք իրենք իրենցով կարող են խելացի կառավարվել՝ դիմեռով տեղադրվում են, և իրենք իրենց հասկանում են, երբ միանան, երբ անջատվենև այլն։ Իսկ մարզերում, բնականաբար, այդ ֆինանսական հնարավորությունները չկան նմանատիպ լամպեր ձեռք բերելու համար։ Մարզերում հաճախ տեղադրված են սովորական լամպեր՝ շատ հոսանք ծախսող, ու դրանց միացված են ժամանակի ռելեներ, որոնց միջոցով նշված ժամին միացն-անջատում են տվյալ հատվածների լույսերը։ Բայց նման դեպքերում աշխատողը անձամբ գնում ու ձեռքով պարբերաբար այդ նշված ժամերը փոփոխում է՝ կախված օրվա լուսավոր ու մութ ժամերից։ «Լոկատոր» ընկերության ստեղծած գործիքի օգնությամբ անգամ այս հին համակարգերն են հնարավոր դառնում ավտոմատացնել, ինչը ավելի է հեշտացնում աշխատանքներն ու ավելի ավտոմատ է դարձնում գործողությունները։ Սա փորձարկավ նախագիծ է, որն արդեն իսկ ներդրված է և հաջողությամբ գործում է Ստեփանավան քաղաքում՝ 2015 թվականից։ Արդյունքները գոհացուցիչ են։

 «Լոկատոր» ընկերություն

«Այնտեղ միայն մեկ աշխատակից մենակով վերահսկում է ամբողջ համակարգը՝ իր հեռախոսով մտնում-նայում է, կարգավորում է, կառավարում է։ Եթե ինչ որ հատված պետք է հոսանքազրկել, իրեն ասում են, և նա անմիջապես, անկախ նրանից, թե այդ պահին որտեղ է գտնվում, կարողանում է անհրաժեշտ հատվածը հոսանքազրկել, եթե ինչ-որ շտապ անհրաժեշտություն է առաջացել»,- նշում է Կարեն Գրիգորյանը։ 

Այս նախագիծը կարող է և արդեն իսկ հետաքրքրում է բազմաթիվ համայնքների։ Որովհետև մարզերում համայնքները դեռ սեփական այնքան շատ միջոցներ չունեն, որ ամբողջովին նորագույն տեխնոլոգիաներով համակարգեր ներդնեն՝ նրանց համակարգերը հին, ծախսատար համակարգերն են, բայց անգամ նման համակարգերն առավել արդյունավետ ու ժամանակակից ձևերով կառավարելու կարիք մշտապես կա, և բոլորն էլ ուզում են խնայել միջոցներ ու էներգիա, ավելի արագ արձագանքել առաջացած խնդիրներին։

Այս համակարգերի ներդրումը, խնայողությունից ավելի, ունի արդյունավետ ու խելացի կառավարման նշանակություն։ Մասնավորապես, պատկերացնենք, որ մի փոքր քաղաքի լուսավորության համար կան 30 տարբեր կետեր՝ աղբյուրներ, որոնց յուրաքանչյուրի համար փոքր ենթակայաններ են տեղադրված, և նրանց միջոցով տվյալ հատվածներն են միացվում-անջատվում։ Այդ դեպքում քաղաքի լուսավորության համակարգերի միացման-անջատման ժամերը փոփոխելու համար աշխատողը պետք է  այդ բոլոր 30 կետերով շրջայց անի, որպեսզի կարողանա բոլորի ժամերը փոխել, ինչը ժամանակի, ռեսուրսների, ջանքերի լրացուցիչ «ծախս» է։ Բացի դա, պատկերացնենք, որ օրինակ ԱԻՆ-ն ասում է, որ այսինչ քաղաքի կամ բնակավայրի լուսավորությունն ամբողջությամբ պետք է անջատվի, այդ դեպքում աշխատողը պետք է բոլոր փողոցներով վազի ու բոոր 30 կետերից անջատի լուսավորությունը։ 

Հիմա այս համակարգով դա հասցված է իդեալական վիճակի, քանի որ արդեն իսկզբանե լուսավոր ժամերի մասին տեղեկատվությունը կա տվյալ տարածքի, ամբողջ տարվա տվյալներն ինտեգրվեում են, ու համակարգն ավտոմատ փոփոխությունները կատարում է։ Էլ կարիք չկա գնալ, պտտվել, ռելեներով ժամերը փոփոխել և այլն։ Բացի դա օպերատորը ցանկացած պահի ու ցանկացած վայրից կարող է անմիջապես մուտք գործել համակարգ և միացնել, անջատել ցանկացած հատվածի լուսավորությունը, կամ ամբողջ համակարգը։

Բայց մեկ այլ բան միանգամից գրավեց մեր ուշադրությունը։ Մասնավորապես, որ եթե այս գործիքը համադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա համակարգի կառավարումն նէլ ավելի հետաքրքիր ու շահավետ կդառնա։

«Այս համակարգը, օրինակ, որ դիմեռով լեդերի դեպքում, կարող է այնպես կարգավորվել, որ օրինակ եթե փողոցում տվյալ պահին մեքենա չի անցնում, փողոցն ուժեղ լուսավորելու անհրաժեշտություն չկա, ապա այդ ժամանակ լամպերը թույլ լուսավորեն փողոցը, իսկ երբ մեքենա մտնի տվյալ փողոց, արդեն համակարգն ավտոմատ ուժեղացնի լուսավորվածությունը, և հենց մեքենան գնա, նորից թուլանա։ Հետևաբար նաև էլեկտրաէներգիա կխնայվի, լամպերի աշխատանքային ռեսուրսի երկարացման հարց կլուծվի և այլն։ Նման համակարգերի կիրառումը աշխարհի առաջատար երկրներում արդեն դարձել են սովորական երևույթ, իսկ մենք դեռ նոր-նոր ենք սովորում»,- նշում է «Լոկատոր» ընկերության ինովացիաների գծով փոխտնօրենը։

Վաղ թե ուշ բոլորն էլ անցնելու են նման համակարգերի, պարզապես դա ժամանակի և միջոցենրի խնդիր է։ Ու լավ է, որ կան նման համակարգեր ստեղծող ու գործարկող տեղական ընկերություններ, և երբ անհրաժեշտություն առաջանա, կարիք չի լինի հեռվում՝ արտասահմանում փնտրել նման համակարգեր։

 

Գևորգ Ավչյան

Հայաստան Կարեն Գրիգորյան Հաջողված Բիզնես Խմբագրի ընտրանի «Լոկատոր» ընկերություն «Լոկատոր» ընկերություն

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ
ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում
Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին
Աղքատ հպարտների կյանքից
Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար
Աշխարհը սթափվում է, իսկ Հայաստա՞նը
Մեր գյումրեցի ոստիկանները մի 100 գլուխ աչքիս բարձրացան, հատկապես նրանց շարքում գտնվող գեղեցկուհի ոստիկանը
Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Իրերը կոչենք իրենց անուններով. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հաց և տեսարաններ՝ Ջոնի և Բրջոնի.
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Պարոն Արման Թաթոյանին
Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի
Ձեզ շեղում են իրական խնդիրներից, ձեզ շեղում են վիրուսից, որ ժամանակ չունենաք քննադատել իրենց, երբ թիվը վստահաբար հասնելու է 1000-ի և անցնելու է
ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
«Toyota» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Ձորագետ գետի մեջ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին
Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Ավելին
Ավելին