Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին բանաձևը: Այդ մասին թվիթերում գրել է «Հանրապետականներ» կուսակցության խմբի նախագահ Բրունո Ռետայոն: Գրում է Gazeta.ru-ն:
«Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևը: Միայն դրա անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները թուրքական իսլամիստական էքսպանսիոնիզմի պայմաններում», - ասել է ենատորը:
Ֆրանսիայի Սենատի բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում, գործադիր իշխանությունը պարտավոր չէ կատարել դրանք: