f

Անկախ

Քաղաքացիների դեմ ուժի գործադրմանը ներգրավվում են խմբակներ, որոնց ոստիկան լինելը խիստ վիճելի է. Սիրանուշ Սահակյան


Արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում ոչ դեմոկրատ իշխանության ձեռքերը երկարում են, ուստի այդ ռեժիմները ոչ թե նպաստում են ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների խնդիրների լուծմանը, մարդկանց հուզող խնդիրների լուծմանը, այլ ընդամենը ամրապնդում են իշխանությունը ձախողած եւ թուլության տարրեր ցուցադրող շահերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն եւ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական խնդիրներին։

Փաստաբանի կարծիքով՝ այդ առնչությամբ կան մի քանի մակարդակի իրավական խնդիրներ.

«Նախ, ռազմական դրության հայտարարումը եւ այդ դրության շրջանակներում հավաքների ազատության բացարձակ արգելքը կոպտորեն խախտում է ոչ միայն ՀՀ սահմանադրությունը, այլ նաեւ Մարդու միջազգային իրավունքների վերաբերյալ համաձայնագրերը։ Իհարկե, ռազմական դրությունը կարող է արդարացնել որոշակի սահմանափակումների կիրառում, բայց դա պետք է թելադրված լինի հանգամանքներով եւ պետությունն է կրում հատուկ հանգամանքների առկայությունը հիմնավորելու պարտականությունը։

Հիմա մենք ունենք վիճակ, երբ ռազմական դրության հայտարարումը եւ հավաքների ազատության արգելքը բացարձակ են եղել։ Դրանք, ըստ էության, զրկել են հավաքների ազատության իրավունքից, այլ ոչ թե սահմանափակել»։

Ըստ Սահակյանի՝ իրավական մյուս խնդիրն այն է, որ եթե պատերազմն ավարտվել է կապիտուլացիոն պայմանագրով, ապա որեւէ անհրաժեշտություն չկա ռազմական դրությունը պահպանելու. «Առհասարակ ռազմական դրության հայտարարումն ինքնանպատակ չէ, դրանով երաշխավորվում են այն արժեքների պաշտպանությունը, որոնք պետք է հանգեցնեն պատերազմում հաղթանակի։ Մենք տեսանք, որ պարտություն արձանագրվեց, եւ ես դա չեմ վերագրում զինված ուժերին, խնդիրները առավելապես գտնվում են այլ տիրույթում, եթե արդեն կա կապիտուլյացիայի պայմանագիր՝ հատուկ գործոններով պատերազմի հաղթանակը ապահովելու գործոններ գոյություն չունեն։ Եթե պատերազմն ավարտվել է կապիտուլացիոն պայմանագրով, որեւէ անհրաժեշտություն չկա ռազմական դրությունը պահպանելու եւ դրանով պայմանավորված իրավունքները սահմանափակելու»։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ քաղաքացիներն անգամ ռազմական դրության ժամանակ միջազգային ստանդարտներով իրենց խոսքն ու դժգոհությունն արտահայտելու իրավունք ունեն. «Եւ դրա լավագույն ձեւը նաեւ հավաքներ իրականացնելն է կամ ձայնը բարձրացնելու այլ ճանապարհներ ընտրելը։ Գոյություն ունի մեկ բանաձեւ. «Որքան գոյություն ունի հասարակությանը հուզող խնդիրը, այնքան մեծ է պետության՝ հանդուրժելու պարտականությունը»։ Հայաստանի անկախության ընթացքում չի գտնվել որեւէ այլ հարց, որն ունենա նույնքան կենսականություն, նույնքան հանրային հնչեղություն, որքան Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը։ Իհարկե Հայաստանում եղել են տարաբնույթ խնդիրներ՝ սկսած որոշակի սակագներ սահմանելու քաղաքականությունից մինչեւ ընտրությունների արդյունքներ վիճարկելը, բայց այդ բոլոր հարցերը տարածքային զիջումների եւ հայերի գոյության, անվտանգության համեմատությամբ շատ փոքրարժեք են։ Եւ եթե այդ հարցերում հանդուրժվել է հավաքների ազատության իրավունքը, այդ համատեքստում միջազգային կառույցները Հայաստանի իշխանություններին բազմիցս կոչ է արել ցուցաբերել հանդուրժողականություն, հասկանալի է, որ շատ լուրջ հանդուրժողականություն պետք է դրսեւորի այն իշխանությունը, որի սխալ գործողությունների հետեւանքով վտանգված է մեր անվտանգությունը, եւ այդ հանդուրժողականությունը պետք է լինի այնքան տեւական, որքան տեւական է հավաքների խաղաղ բնույթը։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ պետությունը զրո հանդուրժողականություն է ցուցաբերում գերկարեւոր խնդրի առնչությամբ, անհամաչափություն գոյություն ունի»։

Փաստաբան Սահակյանը հույս հայտնեց, որ միջազգային կառույցները հավատարիմ կլինեն իրենց իսկ հռչակած ստանդարտներին եւ ի ցույց կդնեն հայ հասարակությանը, որ ոչ թե գործել են աշխարհաքաղաքական շահերով, այլ մարդու իրավունքների եւ ազատության նկատառումներով։

Նա շեշտեց, որ պետությունը, ըստ էության, խաղաղ հավաքներ կամ բողոքի ակցիա իրականացնողների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառում. «Այդ կադրերն ուղղակի ի ցույց են դնում, որ միաժամանակ մեկ տասնյակից ավել մարդիկ մոտենում եւ ուժ են գործադրում մեկ քաղաքացու նկատմամբ։ Համաչափությունը որեւէ ձեւով գնահատված չէ, տպավորություն եմ ստանում, որ ոստիկանության աշխատակիցները երբեւիցե վերապատրաստում չեն ստացել, թե ինչ է ուժը եւ ինչպես պետք է կիրառել խաղաղ բնակիչների նկատմամբ։ Կարծես թե այն հսկայական գումարները, որ ԵԱՀԿ-ն եւ միջազգային կառույցները վատնել են ՀՀ-ում, որպեսզի ապահովեն ոստիկանության կարողությունները եւ ժողովրդավարացումը, ուղղակի զրոյացվել են»։

Սահակյանի խոսքով՝ այդ ուժի գործադրմանը ներգրավվում են նաեւ խմբակներ, որոնց՝ ոստիկանության պատկանելու հանգամանքը խիստ վիճելի է.

«Ընդհանրապես պետության անունից ուժ գործադրող անձինք պարտականություն ունեն կրելու օրենքով սահմանված համազգեստ, պարտականություն ունեն ներկայանալու եւ որոշակի նախազգուշական աշխատանք կատարելուց հետո նոր դիմել ուժի գործադրմանը։ Այս դեպքում մենք գործ ունենք անհայտ ծագման խմբավորումների հետ, որոնց համազգեստի վրա անհասկանալի է, թե ինչ է գրված, միգուցե դրանք բռնություն քարոզող իմաստ ունեն, ինքս չինարենի չեմ տիրապետում, դրա պարզաբանողը պետք է լինի պետությունը, բայց անթույլատրելի է պետության՝ ուժ գործադրելու կարեւոր ֆունկցիայի իրականացմանը ներգրավել անհայտ ծագման անձանց, ովքեր չեն պահպանում օրենքով նախատեսված պայմանները։ Եթե պետությունը ցանկանում է դրանով ազատել իրեն պատասխանատվությունից, դա չի գործելու, որովհետեւ պետության հանդուրժողականությունը, չմիջամտելը եւ այդ անձանց պատասխանատվության չենթարկելը վկայում է պետության մասնակցության եւ մեղսակցության մասին։ Միջազգայնորեն գործելու է Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը, բայց այս հանգամանքները չեն կարող ուշադրության կենտրոնում չլինել, կարծում եմ՝ պետք է այս հարցը հրապարակային պարզաբանվի, թե ովքեր են այդ անձինք, ինչու են խախտում օրենքի պահանջները եւ ինչ միջոցներ է պետությունը ձեռնարկում անհամաչափ ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ»։

Փաստաբանը նշեց, որ կապիտուլյացիայի պայմանագրի կնքումից հետո, անհարկի ռազմական դրություն պահելն էական վնաս է հասցնում քաղաքացիների եւ պետության շահերին, ինչպես նաեւ պարունակում է քրեական հանցագործության տարրեր.

«Արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում ոչ դեմոկրատ իշխանության ձեռքերը երկարում են, ուստի այդ ռեժիմները ոչ թե նպաստում են ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների խնդիրների լուծմանը, մարդկանց հուզող խնդիրների լուծմանը, այլ ընդամենրը ամրապնդում են իշխանությունը ձախողած եւ թուլության տարրեր ցուցադրող իշխանության շահերը։ Եւ այս տրամաբանության մեջ եմ տեսնում, ռազմական դրության հայտարարման հիմքերը շատ վիճելի են ՀՀ-ում, դրանք առհասարակ բացակայում են կապիտուլյացիայի պայմանագրի կնքումից հետո, անհարկի ռազմական դրությունը պահելը էական վնաս է հասցնում քաղաքացիների շահերի, պետության շահերին, բիզնեսին, եւ իրենց մեջ պարունակում են նաեւ քրեական հանցագործության տարրեր։ Իմ պատկերացմամբ դա ընդամենը ուժեղացնում է այն գործիքակազմը, որով պետք է ճնշվեն մարդու իրավունքները եւ լռեցվի ազատ խոսքը, որը այս պահին չի բխում իշխանության շահերից»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Սահմանադրական դատարանում վիճարկել երկրում հայտարարված ռազմական դրության վերաբերյալ Կառավարության որոշումը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ նման իրավական գործընթացները ժամանակատար են. «Մինչդեռ արագ արձագանքնման գործընթացներ պետք է լինեն եւ նշեմ, որ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը իրավական տեսանկյունից ավելի ցածր ուժ ունի քան Սահմանադրությունը։ Սահմանադրությամբ նախատեսված որոշ իրավունքներ անմիջական գործող են եւ եթե կառավարության որոշումը հակասում է անմիջական գործող մարդու համընդհանուր իրավունքներին, ապա պետք է կիրառվեն անմիջականորեն մարդու իրավունքները։ Այստեղ, իհարկե, վիճարկելու հնարավորություններ կան, բայց իրավակիրառողները պարտավոր են առաջնորդվել առավել բարձր նշանակություն ունեցող իրավական ակտերով»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այն քաղաքացիները, որոնց իրավունքները հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանափակվել են, կարող են միջազգային ատյաններում վկայակոչել իրավունքի խախտում եւ քննարկման առարկա դարձնել ռազմական դրություն հայտարարելու որոշման ոչ իրավաչափությունը. «Դրանք իրենց հետ բերելու են այլ հետեւանքներ՝ նման որոշում կայացրած եւ դրանում մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց համար։ Մենք այլ դրվագներով տեսել եք նման խնդիրներ եւ կարծում եմ՝ ապագայում անխուսափելի են նրան զարգացումները»։

Սիրանուշ Սահակյան ՀՀ Ոստիկանություն Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Լավրով. Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԼՂ հարցով պայմանավորվածություններին
Կարծում եմ՝ այս պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը նաեւ ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր. Բագրատ Եսայան
ՀՀ արտաքին քաղաքականությունը տապալված է. Աշոտյանը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասին
Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է. Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը
Վազգեն Մանուկյանին քննադատում են մարդիկ, ում ամբողջ կյանքի սովորածը նա մոռանում է մեկ օրում. Արփինե Հովհաննիսյան
Դատելով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ արտահայտվող միավորների որակից ու կազմից՝ կարծում եմ Վազգեն Մանուկյանն առանձնակի պաշտպանության կարիք չունի. Ղազինյան
Վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը կասեցնելու է կուսակցական գործունեությունը և չի մասնացելու խորհրդարանական ընտրություններին. Արթուր Վանեցյան
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական. ՌԴ ՊՆ
Մենք մասնակցելու ենք արտահերթ ԱԺ ընտրություններին եւ ձգտելու ենք հավաքել մեծամասնություն. Վանեցյան
Արդարադատության նախարարությունը հերքում է Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը
6 խմ փայտանյութն ապօրինի էր․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 38 դեպք
Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
ԱԱԾ-ի պարզաբանումը՝ իր աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին
ՀՀ բուհերի ռեկտորները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու. ԵՊՀ դասախոսներ
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ
Որոշում ենք կայացրել երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին. Վանեցյան
Օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում
Ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացնում են անցումային Կառավարության ծրագիրը. ուղիղ
ԱԻՆ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սամվել Խուդոյանը
«Team Telecom Armenia»-ն նոր տեխնոլոգիաներ է ներդնում եւ մեծացնում ծառայությունների որակը
Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում 2783 զոհի մասին
Մասնավոր սեփականությունը և շուկայական տնտեսությանն անցնելը ինքնանպատակ չէր
«ԼՂ-ում ցանկացած խախտում Ռուսաստանին նետված մարտահրավեր կլինի». Դավիթ Բաբայանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին
Ավելին
Ավելին