f

Անկախ

Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, հիմա էլ չեմ զբաղվելու, բայց դիմակայունության ազգային ծրագիրը կյանքի կոչելու համար կյանքս էլ կտամ:


51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից: Տունս լցվեց: Աշխարհս դատարկ է. քանի տուն կարոտ մնաց իր տան սյանը, իր տան ճրագին: Ապրածս կյանքն իմաստազրկվեց, խունացավ, ներկաս՝ անարժանապատիվ, նվաստ ու անորոշ, ապագաս՝ վտանգված: Տղաս Աղդամի տակից՝ պապ, կներես, ձեր գրավածները մենք հանձնում ենք:

Ճգնաժամային կառավարման բոլոր պլանները կազմվում են վատթարագույն սցենարների վրա: Նման սցենար նույնիսկ վատթարագույն սարսափ երազներում չկային: Մեղավորը ես եմ, մենք ենք, որ գլուխներս կախ փորձեցինք մեր գործն անել, ժողովրդի մատից գոնե մի փուշ հանել՝ երկրի կառավարումը վստահելով մոլորյալ ժողովրդիս ընտրյալներին, որ նրանք էլ մենապետություն ու կռապաշտություն ձևավորեն: Ինձ համոզում են, որ ամեն ինչ միտումնավոր է արվել, կանխամտածված: Իմ ուղեղում դա չի տեղավորվում, չի էլ մտնում, ուր մնաց տեղավորվի:

Բայց... էդ թուղթը ստորագրած կոտրած ձեռքը մի հատ չդողա, իր հայրենիքի մի մասը, հազարավոր զավակներին ու նրանց ապագան կորցրած, պետությունն ու պետականությունը կործանման դուռ բերած, 10 միլիոն հայի արժանապատվությունից զրկած, ի պաշտոնե ժողովրդի հայրը՝ մի կաթիլ տղամարդկային ժլատ արցունք չունենա, զղջում, ափսոսանք, մեղքի զգացում չունենա, անընդհատ մեղք ու մեղավոր, դավաճանություն փնտրի իր շրջապատից դուրս:

Չնայած ինձ սպիսատ արեցին, բայց ոնց էի ուրախացել, որ արդարության, արդարադատության, արժանապատվության հաղթարշավ կլինի, համահայկական պետություն կստեղծվի՝ համահայկական մտքի, գաղափարի, բազկի, ներուժի,ֆինանսների... համահավաք ներգրավումով, գրագետների, խելոքների, հզորների, արմատներ ունեցող արժանապատիվ պրոֆեսիոնալների պետություն-հայրենիք:

Էս ինչ լոնք-քայլ էր՝ դեպի անցած հարյուրամյակ:

Դեհ, կներեք, չստացվեց, մենք այլ բան էինք ուզում, գոնե այս փրկվածով ուրախացեք:

Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, հիմա էլ չեմ զբաղվելու, բայց դիմակայունության ազգային ծրագիրը կյանքի կոչելու համար կյանքս էլ կտամ:

նիկոլայ գրիգորյան ՖԲ Գրառում համաձայնագիր հրադադարի մասին

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին