Ամերիկյան Սան Խոսե քաղաքում (Կալիֆոռնիա) անհայտ անձը դանակով հարձակվել է Սան Խոսեի համալսարանի տարածքում գտնվող բապտիստական եկեղեցու ծխականների վրա։ Միջադեպի արդյունքում երկու մարդ սպանվել է: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանության բաժնի թվիթերյան էջին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հարձակման պահին եկեղեցում ժամերգություն չի եղել, սակայն այնտեղ ցրտից փրկվող անօթևաններ են գտնվել:
Ոստիկանության տվյալներով՝ մի քանի մարդ վիրավորվել է, վիրավորներից երկուսը մահացել են: Վիրավորներից մի քանիսի վնասվածքները նրանց կյանքի համար սպառնալիք են ներկայացնում։
Հարձակում գործած անձը դեռևս բերման չի ենթարկվել, ոստիկանությունը փնտրում է նրան: