f

Անկախ

Ծննդյան ամենակարևոր նվերը՝ երկրին խաղաղություն. գյումրեցի ծանրորդ Սամվել Գասպարյանն այսօր նշում է 23-ամյակը


Այսօր՝ նոյեմբերի 24֊ին, Հայաստանի մշակույթի, սպորտի դարբնոց Գյումրի քաղաքում ծննդյան 23֊ամյակն է նշում հեռանկարային ապագա ունեցող երիտասարդ ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը։ Սամվելը 102 կգ քաշային կարգի  2019 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն է։

 Հարցազրույցում Սամվելը նշեց, որ ծննդյան տարեդարձերը սիրում է անցկացնել ընտանեկան համեստ միջավայրում։ Կյանքի ամենաբաղձալի երազանքն է  դառնալ ծանրամարտի աշխարհի չեմպիոն։

Այսօր ցանկությունների և երազանքների մասին խոսելիս Սամվելը չի մոռանում նաև երկրի ու սահմանին կանգնած զինվորի մասին. «Շատ ընկերներ ունեմ, որ հիմա կանգնած են սահմանին, այսօր ամենից շատ ցանկանում եմ խաղաղություն մեր երկրին, խոնարհվում եմ բոլոր նահատակված հերոսների շիրիմների առաջ, սահմանին կանգնած մեր եղբայրներին էլ ցանկանում քաջառողջություն, խաղաղ ծառայություն, ու թող բոլորը շուտ վերադառնան, անփորձանք հասնեն իրենց ծնողներին»։

Սամվելի հետ զրուցեցինք նաև մարզումների մասին: Երիտասարդ մարզիկը նշեց, որ հիմա պարապում է, պատրաստվում է 2021 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, եթե իհարկե կայանան։ Սամվելի անձնական մարզիչը Հարություն Եղոյանն է, որը նաև մարզիկի մորեղբայրն է.  «Կյանքում նա է իմ մոտիվացիան»,-նշեց Սամվելը։

Հարություն Եղոյանը Գյումրեցի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։ Սամվելն իր նշանակալի բոլոր նվաճումները նվիրել է Յուրի Վարդանյանի պայծառ հիշատակին և միշտ նշում է, որ իրեն ուժ է տալիս լեգենդար ծանրորդի՝ Յուրի Վարդանյանի գործը շարունակելու մեծ ցանկությունը։

Մեր այն հարցին՝ արդյոք Սամվելի սիրտը զբաղված է, մարզիկը համեստ ժպիտով պատասխանեց՝ դեռ ոչ։

Շնորհավորենք մեր չեմպիոնին, մաղթենք նորանոր նվաճումներ ու նպատակների իրականացում։

Պատրաստեց Հովհաննես Սարգսյանը

հարցազրույց Սամվել Գասպարյան Ծանրամարտ Սպորտ

Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Ավելին
Ավելին