f

Անկախ

Վարչապետը ստորացուցիչ պայմաններով ամոթալի կապիտուլյացիոն համաձայնագրով պատերազմի արդյունքը պարտություն չի համարել, այլ ընդամենը անհաջողություններ


Նոյեմբերի 18֊ին վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

"Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի այդ վիճակի մանրամասների մասին"։

Ուշադրություն դարձրեք, վարչապետը ստորացուցիչ պայմաններով ամոթալի կապիտուլյացիոն համաձայնագրով պատերազմի արդյունքը պարտություն չի համարել, այլ ընդամենը անհաջողություններ։ Գուցե իմաստ ունի փակագծերը բացել՝ 7 հանձնված շրջաններ, բուն Արցախի տարածքներ, որոնց թվում՝ հերոսական Քարինտակը, մեր Հաղթանակի խորհրդանիշ Շուշին։ Անդրանիկ Քոչարյանն ասում է բանակից փշուրներ են մնացել, Հրանտ Բագրատյանն ասում է բանակի սպառազինության 85 տոկոսը ոչնչացված է, Սամվել Բաբայանն ասում էր՝ մնացել էր չորս հաուբից, երկու գրադ, բայց հրետանավորներ չունեինք, զոհվել էին, պաշտոնապես արդեն հաստատել է 2317 զոհվածների մասին տեղեկատվությունը, կան բազմաթիվ անհետ կորածներ, թշնամու վերահսկողության ներքո մնցած տարածքներում մնացած մեր անթաղ զինվորների մասունքները դեռ գտնված ու վերադարձված չեն, իսկ նրանք շատ են, պատոնապես հաստատված առնվազն 100 հայ զինվորներ դեռ գտնվում են գերության մեջ, Մեղրիով միջանցք ենք տվել թուրքին՝ Զանգեզուրի գոյության սպառնալիքը թրի պես կախել մեր գլխին, Ադրբեջանի հետ անպաշտան, չկահավորված սահմանը ավելացել է մի քանի հարյուր կիլոմետրով...Ցանկը շատ երկար է։ Գուցե յուրաքանչյուրն առանձին֊առանձին կարելի էր բնութագրել անհաջողություն բառով, չնայած...

Հիմա, եկեք առանց զգացմունքների, հնարավորինս կշռադտված գնահատենք այս ամենը վարչապետի կողմից "անհաջողություններ" գնահատելու, բնութագրելու հանգամանքը։

Հիմա անդրադառնամ "անհաջողություններ" բառի բովանդակային ուղերձին, ընկալմանը։

Անհջողությունը վերջը չէ, միակ բանը, որ նշանակություն ունի՝ քաջություն գտնել շարունակել պայքարը։

Անհաջողությունը ընդամենն առիթ է ամեն ինչ սկսել նորից և ավելի խելոք։ Անհաջողությունը ամոթ չէ, ամոթ է վախը անհաջողության մատնվելու։ Եթե դու մի քանի անգամ անհաջողության ես մատնվել, այդ խոսում է քո բացառիկ ուժի մասին, որովհետև ուժեղ մարդը չի կարող պարտվել։ Միշտ փորձեք, թող այդ բոլոր փորձերը ավարտվեն անհաջողություններով, կարևոր չէ, նորից փորձեք, եթե անգամ Ձեզ նորից անհաջողություն է սպասում, ավելի ծանր, քան նախորդը։

Յուրաքանչյուր անհաջողության պարագայում կա այլընտրանքային լուծում, պետք է ուղղակի գտնել, եթե բախվել եք խոչընդոտի, փնտրեք շրջանցող ճանպարհ։ Նրանք, ովքեր մեծ գործեր են նախաձեռնել, սովորաբար անհաջողության են մատնվում, բայց հիմք են ստեղծում իրենց հաջորդների հետագա հաջողությունների համար։

Կարծում եմ, շատերը հիշում են Փաշինյանի հեղափոխական հիմնի հեղինակային բառերը՝ ես պարտվել եմ, պարտվել եմ բազմիցս, բայց իմ կամքը ամուր է քարից էլ։

Սա անհատական հոգեկերտվածք է, այն ձևավորվում է տարիների ընթացքում, այն չի փոխվել և չի փոխվելու հիմա այս պարտության գիտակցումով։ Փաշինյանն իր անձի մեջ է ընկալում այս ամենը, պատերազմի արդյունքերը նա գնահատում է բացառապես իր անձի հայեցակետից, նա անընդհատ փորձելու է, այսպիսի անհջողությունները նրան չեն կանգնեցնելու, նա փնտրելու է շրջանցող ճանապարհներ, այլընտրանքային լուծումներ, անգամ, եթե վստահ լինի, որ յուրաքանչյուր հաջորդ անհաջողությունը լինելու է ավելի ծանր, յուրաքանչյուր նոր անհաջողությունը նա գնահատելու է որպես իր անհատական ուժի, ոգու անկոտրելիության հաստատում, և չկա որևէ անհաջողություն, որ նա ամոթալի կհամարի, նրա համար ամոթալի է միայն նոր անհաջողությունից վախը։

Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի ներկայացնելու, նրան ներկայացվող ինքնահրաժարականի պահանջները, առաջարկները անիմաստ են։ Բայց մենք բոլորս պետք է իմանանք, որ նրա ընկալման մեջ մեզ համար որպես ազգի ամոթալի ու սարսափելի ցավոտ կապիտուլյացիան, մեր հազարավոր հարազատների զոհվելը, տասնյակ հազարավոր արցախցիների հայրենազրկումը անհաջողություններ են ընդամենը, նա շարունակելու է ընդառաջ գնալ նոր անհաջողությունների, որովհետև դրա մեջ տեսնում է իր քաջությունը՝ պարտությունից չվախենալու և անընդհատ պարտությունները հաղթահարելու միջոցով իր կամքի ամրությունը, իր անձի ուժը, ու հավատում է, որ ինքը մեծ գործ է նախաձեռնել։

Պետք է իմանանք, գիտակցենք, որ պետական որոշումների ընդունման փաստացի մոնոպոլ իրավունք ունեցող վարչապետը ինչպե՞ս է ընկալում իրավիճակը և հասկանանք՝ ի՞նչ սպասել։ Երբ հասկանանք, բոլորս կունենանք պատասխանը՝ ի՞նչ անել։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան պարտություն

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին