f

Անկախ

Ոչինչ էլ չեք... Դուք հեղափոխությունից այնքան եք հեռու, որքան «խոզը տուռնիկից»...


Շատ է խոսվում, գրվում, գովերգվում, գովազդվում, որ հեղափոխություն ենք արել, հեղափոխական ենք, հեղափոխական իշխանություն ենք...
Ոչինչ էլ չեք... Դուք հեղափոխությունից այնքան եք հեռու, որքան «խոզը տուռնիկից»...Դուք սովորական հեղաշրջում եք արել, իշխանափոխություն, իշխանազավթում...
Հեղափոխությունը դա ավելի լայն, խորը, հիմնավոր և լուրջ հասկացություն ու գործընթաց է: Իսկ ձեր արածը հեղափոխություն չէ և գումարելիների տեղերը փոխելով գումարը չի փոխվում...
Հեղափոխություն կլիներ, եթե այն կատարողների ուղեղում, գիտակցության մեջ հեղափոխություն լիներ, մարդկանց հարաբերություններում, շփումներում, վարքագծում:
Երբ պետական պաշտոնյա-քաղաքացի հարաբերություններում հեղափոխություն լիներ՝ պետական մտածողությամբ ու գիտակցությամբ...
Երբ հարաբերվելու, շփման, մշակույթի, բարոյականության, կենցաղի, վարվելակերպի ու վարվեցողության հեղափոխություն լիներ:
Ինչ տարբերություն, թե ով է լկտի՝ նախկին հաբրգած, կաշառակեր պաշտոնյան, ջիպազգի գորիլան, թե Ժիգուլի քշող՝ Նիկոլի դուխով նկարը մեքենային կպցրածը, սիգնալիստ տաքսիստը, թե պաշտոնը ստանձնած ու արագ հաբրգած, մեծամտացած, լկտիացած բանդերլոգը....
Երբ պաշտոն ու իշխանություն եք ստանձնում ու սկսում հասարակությանը տեսակավորել, դասակարգել, թշնամացնել, հակադրել և այդ մեթոդով իշխանության գոյատևումը երկարացնել՝ դա հեղափոխություն չի, դա գոյատևման պայքար է...Այն իրականացնողներն են շատ պարզունակ ու կանխատեսելի և չհեղափոխված...Իրենք չեն հեղափոխվել, էլ ուր մնաց հասարակությանը հեղափոխեն: Հեղափոխություն կատարածներն օրենքն ու օրինականությունը կամայական, պահի ազդեցության տակ, ուզած ձևով չեն մակնաբանում, ոտնատակ տալիս և կամայական վերաձևում, կիրառում՝ թաքնվելով ժողովրդի շվաքի տակ...
Ոչինչ էլ չստացվեց ձեզ մոտ, որովհետև դուք սովորական հեղաշրջիչ եք, սովորական պաշտոնյա, սովորական չինովնիկ՝ այդ բառի լայն իմաստով, արդեն արագ ժողովրդից կտրված, հեռացած, հարստացած, քաղաքացուն դավաճանած...

Բայց պետք եղած ժամանակ նրա մի որոշակի հետամնաց ու կռապաշտ հատվածին օգտագործող ու կառավարող...

Ռոբերտ Մելքոնյան ՖԲ Գրառում հեղափոխություն

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին