f

Անկախ

«ԼՂ-ում ցանկացած խախտում Ռուսաստանին նետված մարտահրավեր կլինի». Դավիթ Բաբայանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին


ԼՂՀ նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը` անդրադառնալով ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերին և նշանակությանը:

Նա նշել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է դիտարկել երկու հարթություններում` զուտ ռազմական և քաղաքական:

«Զուտ ռազմական տեսանկյունից, իհարկե, ավելի լավ կլիներ, որ ավելի շատ խաղաղապահներ լինեին: Բայց այս հարցը ունի նաև քաղաքական հարթություն: Այսինքն, եթե նույնիսկ մեկ ռուս խաղաղապահ ներկա լինի այստեղ, դա արդեն Ռուսաստանի ներկայության նշան կլինի: Այսպիսով, հրադադարի ռեժիմի խախտումն արդեն կունենա քաղաքական հետևանքներ» - ասել է Դավիթ Բաբայանը:

Նա նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե որքանով է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախի տարածքում բավարար, բայց, ըստ նրա, դա շատ կարևոր է, քանի որ ցանկացած խախտում մարտահրավեր կլինի ՌԴ-ի համար:

«Ցանկացած խախտում Ռուսաստանին նետված մարտահրավեր կլինի: Իսկ դա արդեն կնշանակի դեպքերի միանգամյան այլ զարգացում: Սա շատ նման է Հայաստանում ռուսական ռազմաբազա ունենալու իրավիճակին»,- ասել է Բաբայանը:

Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի կողմից լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում այդ ռազմաբազան չի կարող պաշտպանել հայկական կողմին:

«Միևնույն ժամանակ դրա խորհրդանշական ներկայությունն արդեն անհնարին է դարձնում Թուրքիայի ագրեսիան, առնվազն գոնե հիմա»,-եզրափակել է իր խոսքը զրուցակիցը:

Արցախի Հանրապետություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին