f

Անկախ

«Այսօր պետական համակարգն անգլուխ է, այսինքն՝ գլուխը կա, բայց դատարկ է, այն պետք է օր առաջ թռցվի, Նիկոլ, Հայաստանն ասում է՝ ուզում է ապրել առանց քեզ». Գեղամ Մանուկյան


Ազատության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Ազատության հրապարակում ծածանվում է նաև եզդի համայնքի ազգային դրոշը:

«Փառք այն բոլոր եզդի զավակներին, որոնք կյանքը դրեցին մեր ընդհանուր հայրենիքի համար, փառք ՀՀ-ում բնակվող այն բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր որպես մեր երկրի լիարժեք քաղաքացի, կռվեցին, նահատակվեցին»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ անցնող մի քանի օրերին բոլորն ականտես են մի պատկերի, որ Հայաստանի երբեմնի ոչ սահմանամերձ, հիմա արդեն Փաշինյանի քաղաքականության արդյունքում սահմանամերձ դարձած բազմաթիվ բնակավայրեր, համայնքի ղեկավարներ ջոկատներ կազմած՝ պահում են իրենց համայնքի սահմանները, իրենք են ադրբեջանցիների հետ բանակցում, իրենք են պաշտպանում, քանի որ մեր երկրի պետական համակարգը անգլուխ է:

«Գլուխը կա իրականում, բայց դատարկ է, և օր առաջ պետք է այդ գլուխը թռցվի, դրա համար ենք ասում՝ առանց Նիկոլ Հայաստան: Նիկոլ, Հայաստանը քեզ ասում է՝ ուզում է ապրել առանց քեզ, դու պարտվել ես, դու պարտվող ես, դու ամեն օր տանում ես պարտության»,- շեշտեց Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ այսօր Սյունիքի մարզի բոլոր համայնքները հայտարարություն են տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա դիմելով Սյունիքի մարզից ընտրված «Իմ քայլի» պատգամավորներին, ասաց. «Սյունիքի մարզից ընտրված պատգամավորներ, նախկինում ճանապարհային ոստիկանությունում աշխատած, այդ աշխատանքում հարգված, բայց այսօր դավաճան Նիկոլ Փաշինյանին մինչև վերջ պաշտպանող պատգամավոր, մյուս պատգամավորներ, ողջ Սյունիքն է ասում՝ Նիկոլ հեռացիր, ողջ Հայաստանն է ասում՝ Նիկոլ, հեռացիր»:

Գեղամ Մանուկյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին