Փարիզի ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 22 մարդու: Այդ մասին թվիթերում հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանեն: Գրում է Gazeta.ru-ն։
«Փարիզում տեղի ունեցած ցույցի ընթացքում 22 անձ է բերման ենթարկվել», - գրել է նախարարը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել բողոքի ցույցերի ժամանակ աշխատող ոստիկաններին, քանի որ նրանք երբեմն «շատ բռնի մարդկանց» են բախվում:
Փարիզում բողոքի ցույցերը շարունակվում են ընդդեմ համաշխարհային անվտանգության օրենքի: Փաստաթղթի համաձայն, աշխատանքի ընթացքում արգելվում է ոստիկանության աշխատակիցներին նկարահանել: Դա սպառնում է քրեական գործով և 45 հազար եվրո խոշոր տուգանքով: