f

Անկախ

Պարոն Տեր-Պետրոսյան, հրավիրեք նրան Ձեր դղյակն ու համոզեք, որ «լայվով» եկածը «լավով» հեռանա


Հայրենիքի փրկության շարժման կողմից անցումային կառավարության ղեկավարի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթում Նիկոլ Փաշինյանին հասցեագրված հեռանալու հորդորը ոմանք բռնության կոչ են ընկալել: Մինչդեռ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը շատ պարզ, նույնիսկ պողոսամիտ մեկին հասկանալի լեզվով ասված զգուշացում էր: Զգուշացում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կամովին հեռանա, այլապես զոռով կհեռացվի ու՝ շատ վատ, նաև՝ անցանկալի տարբերակով, օրինակ, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի:

Եթե միայն «ոմանք» կամ, այսպես ասենք՝ նիկոլական ֆեյքազոմբիական քարոզչաթափոնը այդ զգուշացումը ներկայացներ որպես բռնության կոչ, դա կարելի էր անտեսել: Բայց դա որպես բռնության կոչ է բնորոշել նաև Վազգեն Մանուկյանի երբեմնի զինակից, այնուհետև անհաշտ քաղաքական հակառակորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարկավ, նա այն գործիչը չէ, ում խոսքն ուղղակի անտեսես, առավել ևս, որ բավականին «շերտավոր» է Տեր-Պետրոսյանի այդ անդրադարձը:

Ամենից առաջ, միտումնավոր շրջանցվում է Վազգեն Մանուկյանի հայտարարության ենթատեքստը, իսկ դիտարկվող «կոչն» էլ մեկնաբանվում է ելույթի հիմնական շեշտադրումներից ու ներկայացված մոտեցումներից կտրված: Դա ապահովում է ասվածի հետագա խեղաթյուրումը: Հին հնարք է, որին, ի դեպ, տիրապետում է ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլև նրա քաղաքական սանիկ, անգամ՝ հոգեզավակ համարվող Նիկոլ Փաշինյանը:

Վազգեն Մանուկյանը, ինչպես նաև նրան առաջադրած Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված ուժերն ու լիդերները ամենևին էլ ներքին հավելյալ ցնցումների կողմնակից չեն, ոչ էլ՝ Նիկոլ Փաշինյանին հոշոտելու, այսպես ասենք՝ հրապարակավ քառատելու կամ բզիկ-բզիկ անելու ցանկությամբ են այրվում: Անկախ այն բանից, թե ինչերի է արժանի Փաշինյանը, նա և իր գործակից-հանցակիցները պետք է ոչ միայն հեռանան կամ հեռացվեն իշխանությունից, այլև պետք է ենթարկվեն համակողմանի քննության ու տեսանելի հեռանկարում կանգնեն դատարանի առաջ: Այսինքն՝ նիկոլիզմը պետք է ոչ միայն մերժվի, այլև օրենքով դատապարտվի:

Վազգեն Մանուկյանի ասածի ամբողջ շեշտն այն էր, որ եթե քաղաքակիրթ եղանակով այս աղետալի վիճակից ելնելու համար ձևավորված այս շարժումը չհաջողի, հետագա զարգացումները դուրս կգան ոչ միայն քաղաքական հունից ու տրամաբանությունից, այլև քաղաքակիրթ մոտեցումների շառավղից: Ի վերջո, ով կարող է իմանալ, թե ինչի է ընդունակ ցանկացած որդեկորույս ծնող, տունուտեղից զրկված, հայրենիքից ու բնօրրանից զրկված ցանկացած հայրենակից, ցանկացած արժանապատիվ հայ մարդ: Հեռու չգնամ. ինքս, օրինակ, իմ ամբողջ դաստիարակվածությամբ ու խաղաղակյաց, ոչ արյունարբու բնույթով հանդերձ, ոչ մի կերպ վստահ չեմ, որ եթե Աստված չանի՝ հայտնվեմ Նիկոլ Փաշինյանից կես մետր հեռավորության վրա, ապա կկարողանամ ինքնատիրապետումս պահպանել ու նրա բկից բռնած խեղդամահ չեմ անի, կամ մի ծանր բանով գլխին չեմ հարվածի կամ գրիչն աչքը չեմ մտցնի...

Չշեղվենք:

Տեր-Պետրոսյանն ինքն էլ, շեշտելով Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի (ի դեպ) անհապաղ ու անպայման հեռացման անհրաժեշտությունը, մի դիտարկում է անում, թե՝ «հակամարտող կողմերը», այն է՝ Հայաստանի փրկության շարժումը՝ մի կողմից և փաշինյանական ռեժիմը՝ մյուս կողմից, գնում են առճակատման:

Կներեք, բայց այնպիսի տպավորություն է, թե Տեր-Պետրոսյանն ինչ-որ վերացական հակադրություն է վերլուծում, ինքն էլ այդ ամենից վեր կանգնած, անգամ կողք կանգնած մի դատավոր է...:

Պարոն Տեր-Պետրոսյանին կարելի է օրինակ այսպիսի շինիչ (կառուցողական) տարբերակ առաջարկել: Մեր քաղաքական դաշտում առկա գործիչների շարքում ինքը՝ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ շփման ամենից մեծ փորձն ունի: Որոշակի իմաստով, Նիկոլ Փաշինյանը իր՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական աշակերտն է, նրա «ստեղծագործությունը»: Ավելին, Նիկոլ Փաշինյանն է 2008թ. մարտի 1-ին եղել Տեր-Պետրոսյանի հիմնական հանձնակատարը՝ Մյասնիկյանի արձանի մոտ ու այնտեղ ծավալված ողբերգական իրադարձությունների ժամանակ: Նիկոլ Փաշինյանն է եղել դեպքերի ընթացքը արյունալի բախումների, 10 մարդու կյանք խլած խժդժությունների հանգեցնելու հիմնական դերակատար-հրահրիչը: Հետագայում Նիկոլ Փաշինյանն, իհարկե, «քցել» է նաև Տեր-Պետրոսյանին՝ նրա գլխավորած ՀԱԿ-ով գալով խորհրդարան ու ՀԱԿ-ից, կներեք, խոսակցականի անցնելու համար՝ «թռնելով»:

Հա, շինիչ առաջարկը: Ի՞նչն է խանգարում, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրի իր հայտնի դղյակը կամ թեկուզ դղյակամերձ ծիրանի այգին: Թող կանչի իր մոտ ու մեծաբար, որպես Փաշինյանի երեխայի կնքահայր, որպես այդ հերձվածողի՝ մեր ու մեր պետության գլխին պատուհաս դառնալու գործում շոշափելի ներդրում ունեցած պետական գործիչ, բացատրի, դրա գլուխը մտցնի իր իսկ շեշտած այն միտքը, որ Փաշինյանն ու իր վարչակազմը անհապա՛ղ ու անպայմա՛ն, այսինքն՝ հենց հիմա՛ ու առանց լրացուցիչ պայմանների, պետք է հեռանան: Միայն մեկ պայման կարող է նկատի առնվել ու ընդգծվել. Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորների անվտանգությունն ու ֆիզիկական ապահովությունը:

Պարոն Տեր-Պետրոսյան, Դուք կարող եք ավելի լավ գործ անել, քան Վազգեն Մանուկյանի ելույթի թերի կամ կամայական վերլուծությունն է:

Այո, պարոն Տեր-Պետրոսյան, կանչեք Նիկոլ Փաշինյանին Ձեր դղյակը ու բացատրեք, թե՝ ինչն ինչից հետո է, և ինչու է անհրաժեշտ, որ ինքը գնա:

Փաստ չէ, որ դա կգա, բայց գոնե հրավիրեք: Կգա՝ կգա: Չի՞ գա, մեղքն՝ իր վիզը: Դուք ոչինչ չեք կորցնում, եթե նա չգա: Բայց եթե գա ու կարողանաք ձեր երբեմնի քաղ-սանիկին բացատրել իր անհապաղ ու անպայման հեռանալու անհրաժեշտությունը, ավելին՝ համոզեք, որ հեռանա, ապա լավ գործ արած կլինեք ձեր ժողովրդի ու պետության համար: Այն պետության, որի առաջին նախագահն եք եղել, այն պետության, որը Նիկոլ Փաշինյանը շարունակում է կործանել:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Լևոն Տեր-Պետրոսյան վարչապետի հրաժարական Վազգեն Մանուկյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին