f

Անկախ

Եթե պետական բոլոր մարմինները Փաշինյանի ապօրինի հրահանգներին չենթարկվեին, ապա պատերազմ չէր լինի. Լուսինե Սահակյան


Իրավական առումով, այն, ինչ թույլատրելի էր Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին, չգիտես՝ ինչու թույլատրելի չէ այսօր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանն՝ անդրադառնալով երկրում ստեղծված ֆորս մաժորային վիճակին եւ դրա հետեւանքով իրավավական ոլորտում առկա խնդիրներին։

Փաստաբան Սահակյանի խոսքով՝ այդ խնդիրները նոր չեն սկսել. վերջին երկու տարվա ընթացքում երկրում զարգանում էր այն իրավիճակը, որ բոլոր համակարգերը կամաց-կամաց իշխանությունները վերցնում էին եւ, ըստ էության, նախապատրաստում այս օրվան.

 

 

«Նրանք փորձեցին դատական համակարգը ենթարկեցնել իրենց, Սահմանադրական դատարանը փլուզեցին, ԱԱԾ-ն փլուզեցին, եւ ընդհանրապես ուժային կառույցներում գիտենք, որ գեներալների նկատմամբ տարբեր քրեական գործեր հարուցվեցին։ Ըստ էության պետությունը այն աստիճան թուլացվեց, որ, բնականաբար, մենք պետք է կանգնեինք պատերազմի առաջ, ինչը եւ տեղի ունեցավ։ Դրա մասին ասվում էր վաղուց, եւ այդ ամենն արդեն սպասելի էր։ Բնականաբար այս փլուզված վիճակում եւ լիակատար անիշխանության պայմաններում Հայաստանը չէր կարող դիմակայել պատերազմին։ Այն ինչը մենք ունեցանք, ունեցանք այս իշխանությունների պատճառով։ Իրավական առումով, այն, ինչ թույլատրելի էր Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին, չգիտես՝ ինչու թույլատրելի չէ այսօր։ Այսինքն, նույն հավաքների ազատության իրավունքից մարդիկ չեն կարողանում օգտվել, մենք տեսանք, որ սկզբում կորոնավիրուսով պայմանավորված ամեն ինչ անում էին, որ հավաքների ազատություւնը սահմանափակվի, այնուհետեւ ռազմական դրությամբ պայմանավորված, հիմա էլ, չնայած այդ սահմանափակումը գոյություն չունի, բայց միեւնույնն է, անձինք ապօրինի բերման են ենթարկվում, ապօրինի քրեական հետապնդումներ են սկսվում, անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են սկսվում։ Նիկոլ Փաշինյանը կարողացել է ամեն ոլորտ այնպես իրեն ենթարկեցնել, որ միայն իր որոշումներով է ամեն ինչ երկրում կատարվում, եւ, բնականաբար, այս իրավիճակում, երբ պատերազմից եւ խայտառակ պարտությունից եւ փաստաթղթի ստորագրումից եւ մեր հայրենիքը տալուց հետո ես սպասում էի, որ առնվազն համապատասխան մարմինները, հատկապես իրավապահ համակարգը, պետք է որ իր խոսքը ասած լինեին»։

Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ իրավապահ համակարգը, բացառությամբ դատարանների, շարունակում են ապօրինությունները. «Տեսնում ենք, որ առանձին անհատներ արդեն իսկ ընդվզում են՝ համապատասխան դիմումներ ներկայացնելով, բայց միեւնույնն է, տեսնում ենք, որ իրավապահ համակարգը, բացառությամբ՝ դատարանների, շարունակում են ապօրինությունները։ Դատարանները կարողացան այս ամեն ինչից վեր կանգնել եւ ԲԴԽ նախագահն էլ բացահայտ հայտարարեց, որ իրենք ժողովրդի կողքին են լինելու եւ միայն օրենքով են առաջնորդվելու, եւ, փաստացի, դատարանները չշարունակեցին այդ քրեական ապօրինի հետապնդումները եւ ընդվզող քաղաքական գործիչների դեմ քրեական գործերն ապօրինի ճանաչեցին, իսկ կալանավորման որոշումները՝ ոչ իրավաչափ»։

Սահակյանը հույս հայտնեց, որ դատարանները կմնան իրենց դիրքին. «Իրենք ցույց տվեցին, որ առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են եւ հայ, չեն պատրաստվում ապօրինի հետապնդումներ իրականացնել։ Նույնիսկ այն դատավորները, որոնք տարիներ շարունակ ապօրինի քաղաքական հետապնդումներ են իրականացրել, նույնիսկ նրանք այժմ պատրաստ չեն դա անել մի անձի համար, ով հանձնել է իրենց հայրենիքը»։

Անդրադառնալով Փաշինյանի հանդիպմանը իրավապահ համակարգի ներկայացուցիչների եւ դատավորների հետ՝ փաստաբան Սահակյանը դա որակեց հանցագործություն.

«Ասեմ, որ այս երկու տարվա ընթացքում նրան հաջողվել է շատ դատավորների ենթարկեցնել իրեն, բայց այդ խայտառակ համաձայնագրից հետո դատարաններն իրենց անկախությունը որոշակի ցույց տվեցին։ Այդ հանդիպման կազմակերպումը համարում եմ խայտառակություն եւ հանցագործություն, եւ եթե համադրենք նրա գործողություններն ուղղված դատարաններին, կտեսնենք, որ հետեւողականորեն շարունակում է հանցագործություն կատարել։ Գործադիր մարմինը, բնականաբար, իրավունք չունի դատական համակարգի վրա ճնշում գործադրել։ Նա ի՞նչ իրավունք ունի կանչել դատավորներին եւ կոնկրետ գործերով հարցադրումներ կատարել, թե այս անձինք ինչու կալանավորված չեն։ Նա արդեն չի թաքցնում իր ապօրինություններն ու հանցագործությունները։ Ի պատիվ դատավորների եւ դատարանի՝ պետք է ասել, որ նրանք իրենց պահել են իրական դատավորի պես, շատերը նույնիսկ չեն գնացել հանդիպմանը, իմ ունեցած տեղեկություններով՝ հանդիպման գնացած դատավորները իրենց փորձել են անկախ պահել։ Խայտառակությունը այստեղ նաեւ կայանում է նրանում, գործը, որը նա մատնանշում էր, այնտեղ նա ոչ միայն գործադիրի ղեկավար է, այլեւ տուժող։ Ստացվում է, որ տուժողը հրավիրում է դատախազին, քննչական մարմնի ղեկավարին եւ ցուցումներ տալիս՝ ինչ պետք է անեն, դեռ դատարաններին էլ հրավիրում է, որ իրենք էլ կալանավորեն։ Հույս ունեմ, որ դատավորներն ինչպես իրենց պահել են դատավորին վայել՝ կշարունակեն այդպես էլ պահել եւ ինչ-որ փուլում կունենանք իսկապես անկախ դատարաններ»։

Լուսինե Սահակյանն ասաց, որ եթե Հայաստանի բոլոր պետական մարմինները իրականացնեին իրենց գործառույթները, չենթարկվեին Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին, ապա պատերազմ չէր լինի. «Առավել եւս ԱԱԾ-ն։ Եթե այս ամենը տեսանելի էր սովորական քաղաքացուն, բնականաբար տեսանելի էր նաեւ ԱԱԾ-ին, բայց ԱԱԾ-ն ոչ միայն դա չարեց, այլեւ անմիջապես դրանից հետո, երբ բացահայտվում են բազմաթիվ փաստեր, թե ինչու ենք մենք պարտություն կրել եւ ինչ ապօրինություններ են կատարվել այդ ընթացքում, ԱԱԾ-ն պետք է իր գործառույթներն իրականացներ եւ համապատասխան անձինք վաղուց պետք է կալանավորված լինեին։ Բայց այդ անձինք հիմա նստած հրահանգներ են տալիս, թե ում է պետք կալանավորել, ինչն անթույլատրելի է։ Ավելին, ԱԱԾ-ն նույն քաղաքական հետապնդումներ իրականացնողն է, քրեական գործեր հարուցողն է»։

Անդրադառնալով իրավապահ համակարգից վերջին օրերին աշխատողների՝ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնելուն՝ Լուսինե Սահակյանն ասաց. «Ստացվում է մի իրավիճակ, երբ անձինք, ովքեր չեն համակերպվում այս իրավիճակի հետ, դիմում են գրում, ինչը ես անընդունելի եմ համարում, որովհետեւ կարծում եմ, որ նրանք պետք է մնան եւ իրենց գործառույթներն իրականացնեն։ Այդ անձինք շատ-շատ են, որ տեսնում են իշխանությունների ազգակործան քաղաքականությունը, դրա հետ չեն համակերպվում, բայց ստացվում է, որ մարդիկ դիմում գրելու ճանապարհով են ուզում այս խնդիրը լուծել, պետք է մնան եւ յուրաքանչյուրը իր տեղում պայքարի, որպեսզի իշխանությունները չկարողանան մինչեւ վերջ հասցնել իրենց գործողությունները։ Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ այլեւս այն իրավիճակը չէ, որ կարող են թույլատրել իշխանություններին շարունակել, որովհետեւ այս իշխանությունը արդեն հակապետական գործունեություն է իրականացնում»։

Լուսինե Սահակյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին