f

Անկախ

Լաթաքիա-Քեսաբից՝ Շուշի-Հադրութ...


Անկախ աշխարհագրական դիրքից ու ներքաղաքական իրավիճակներից, այսօր արդէն կարելի է համեմատական եզրեր ուրւագծել ոչ վաղ անցեալում սիրիական, իսկ ընդամէնը շաբաթներ առաջ աւարտւած Արցախա-Հայաստանեան պատերազմական ճգնաժամերի միջեւ:

Համեմատական եզրի եւ յատկապէս նմանութիւնների առումով խիստ ակնբախ է երկու երկրների դէմ պատերազմ շղթայազերծած արտաքին ուժերի այսպէս ասած կոալիցիայի ձեւաչափը: Թէ՛  Սիրիայի, եւ թէ՛ Հայաստան-Արցախի դէմ համատեղ կռւել ու զինուժ են կիրառել հիմնականում Թուրքիան, ԴԱԷՇ-ջիհադականներն ու սիոնիստական Իսրայէլը, իսկ եթէ Արցախեան 44-օրեայ պատերազմի դէպքում անմիջական թշնամին Թուրքիայի շրջանային արբանեակ Ադրբեջանն էր, Սիրիայի դէպքում դա՝ հակա-Ասադ ներքին զինեալ այսպէս ասած՝ ազատ բանակն էր, որ արտաքին միւս ուժերին լծակից՝ 6-ամեայ արհաւիրք ու աղէտալի վիճակ ստեղծեցին սիրիական երկրի համար:

Մէկ այլ նմանութիւնը՝ երկու պատերազմներում դա՝ ռուսական գործօնի միջամտութիւնն էր, որն Սիրիայի դէպքում պատահեց կարելի է ասել ժամանակին, երբ արդէն Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն խիստ վտանգի էր ենթարկւել: Իսկ Հայաստան-Արցախի դէպքում, ցաւօք, դա դերակատար եղաւ այն ժամանակ, երբ իրողապէս Հայաստան աշխարհը Արցախեան մասով 75 տոկոսի տարածքային կորուստ ունեցաւ… ու դրանից բխող այն ծանրակշիռ հետեւանքները, որոնք յաղթահարելը կրկնակի ծանրակշիռ են թւում:

…Որպէս համեմատական լրացուցիչ եզր, ակամայ մտածում ու ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդեօք սիրիացի ժողովուրդը չէր պահանջի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, եթէ վերջինս ինքնակամ ու ստորացուցիչ պայմանագրերով Թուրքիային զիջէր (արդէն ներխուժած) Աֆրինը, Մանբիջը կամ՝ Լաթաքիան ու հայաբնակ Քեսաբը…:

Հասկացողած շատ բարեւ…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Արցախ Սիրիա

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին