РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման մասին հնարավոր է խոսել միայն անցյալ ժամանակով: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես լիովին համաձայն եմ նաև Վլադիմիր Վլադիմիրովիչի (Պուտին) հետ, որ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, պետք է արդեն խոսենք այն մասին, ինչը տեղի է ունեցել անցյալում: Դա արդեն պատմություն է», - ասել է Ադրբեջանի ղեկավարը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Միաժամանակ նա հավելել է, որ Ղարաբաղի տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը «շատ հաջող է իրականացվում»: Նրա խոսքերով ՝ եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր արձանագրվել է հրադադարի ռեժիմի միայն մեկ խախտում, իսկ այդ միջադեպը կարգավորվել է մեկ օրում:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է, և ես կարծում եմ, որ այն ամեն օր ավելի ու ավելի կամրանա», - ամփոփել է Ալիևը: