f

Անկախ

«Ի՞նչ  արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, եթե թշնամիդ ամեն օր հարավից և հյուսիսից շարունակում է «GPS-ացնել» Հայաստանը․ Ռ․ Հակոբյան


Արտահերթ ընտրությունները նոր բաժանումներ և բևեռներ են ձևավորելու՝ արդյունքը հստակ է՝ լինելու է ավելի բզկտված, անվտանգության իմունիտետը թուլացած, պառակտված Հայաստան։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատրաստ է 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնել, ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ի՞նչ  արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, եթե թշնամիդ ամեն օր հարավից և հյուսիսից շարունակում է «GPS-ացնել» Հայաստանը: Արտահերթ ընտրությունները Հայաստանում քաոս են ստեղծելու, և այն ձեռնտու է երկու հոգու՝ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին: Նույնիսկ կայուն իրավիճակում, երբ  ընտրություններ են լինում, մրցակցություն է լինում, և հասկանալիորեն  հասարակությունը բաժանվում է, բայց այսօր, երբ անհանդուրժողականությունը և ագրեսիվությունն այսքան մեծ է՝ պատկերացնո՞ւմ եք, եթե ընտրություններ լինեն, ի՞նչ կկատարվի: Միայն դահիճի մտքով կարող է անցնել այս պահին անել արտահերթ ընտրություններ, այս առումով «Հայրենիքի փրկության շարժման» որոշումը շատ ճշգրիտ էր՝ նախ պետք է հասնել նրա հրաժարականին, այնուհետև մեկ տարվա ընթացքում պետք է կարողանալ ապահովել կայունությունը՝ կասեցնել պետության գահավիժումը և հետո իրականացնել ընտրություններ, միակ ճանապարհը դա է»,- նշեց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների, հանդիպումները որքանո՞վ են իրատեսական, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.

«Բացառում եմ, որ նորմալ քաղաքական ուժը, հասկանալով՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ, համաձայնվի գնալ արտահերթ ընտրության։ Նպատակը, որը Նիկոլ Փաշինյանը դրել է՝ շատ ճղճիմ է և Հայաստանին ձեռնտու չէ, և դա բոլորն են հասկանում: Եթե որևէ քաղաքական ուժ գնա Փաշինյանի հետ խորհրդակցության, անպայման պետք է պահանջի նրա հրաժարականը, և դա պետք է արվի ուղիղ եթերում և պետք է բացատրել նրան, որ դու շարունակում ես գլխատել Հայաստանը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե իր հրաժարականի համար ժողովրդի պահանջ չկա, Ռուբեն Հակոբյանը նշեց.

«Նրա համար «ժողովուրդ» ասվածը 2018 թվականի այն 200-250 հոգին էին, որ կոտրեցին Ռադիոտան դուռը, ներս մտան և հեղաշրջում իրականացրին, նրա համար ժողովուրդը դա է: Ինքը չի ուզում հաշվի նստել այն բացահայտ իրողության հետ, որ երկու վեհափառները, Գիտությունների ակադեմիան, նախագահը, գրեթե բոլոր բուհերը պահանջում են իր հրաժարականը: Հայկական քաղաքական մշակույթի մեջ ես չեմ հիշում նման համախմբվածություն: Ժողովրդի շատ փոքր մասը կարողություն չունի հասկանալու սուտը, քծնանքը, նրան առայժմ ընդունում է ժպիտով, ժողովրդի անունից խոսելով՝ կարողանում է առնել այդ մասսային: Հասկանալի պատճառներով հանրահավաքներն այդքան էլ մարդաշատ չեն, և իրեն թվացել է, որ ովքեր հանրահավաքի չեն գնում, պաշտպանում են իրեն: Իր բացառիկ գործիքը, որ այս ամբողջ ընթացքում օգտագործեց՝ ագրեսիվ պոպուլիզմն է և այսօր էլ շարունակում է օգտագործել, երբ խոսում է ժողովրդի մասին»:

Ռուբեն Հակոբյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին