f

Անկախ

Փաշինյանն ու իր շրջապատն ազգային մտածելակերպից զուրկ են, այսինքն՝ նրանց համար գիտատեխնոլոգիական առաջընթացը դիտվում է որպես փող աշխատելու միջոց


Նոյեմբերի 9-ից հետո շատ եմ տարբեր կողմերից լսում, թե պիտի հզորանանք, նորագույն տեխնոլոգիաներով և այլնով հագեցած բանակ ունենանք, որ երբ նորից պատերազմ լինի, մեզ հաղթել չլինի։

Ինչ խոսք, տեխնոլոգիական հագեցվածությունը և բնական գիտությունների զարգացումը կարևոր է, նույնիսկ անհրաժեշտ է, բայց դա ամեն ինչ չէ, ու չի փրկի մեզ։ Վերլուծելով ներկայիս իրավիճակը՝ ի՞նչ ենք տեսնում։ Արցախի կորստի հետ հաշտված ու փաշիստների իշխանությանը կողմ կանգնած բարձրագույն կրթություն ստացած մարդկանցից շատերը երևանաբնակ ՏՏ ոլորտի աշխատողներ են։

Այս ամիսների ընթացքում երկար եմ մտածել, թե ինչն է ամենից շատ պակասում Հայաստանին ու ինչը կկանխեր պատերազմն ու պարտվողական փաստաթուղթը, հետո նաև փաստաթղթից հետո եկող ողբերգությունները։ Մի բան եմ գտնում․ փաշինյանն ու իր շրջապատն ազգային մտածելակերպից զուրկ են, այսինքն՝ նրանց համար գիտատեխնոլոգիական առաջընթացը դիտվում է որպես փող աշխատելու միջոց, ոչ թե որպես, օրինակ, պետության անվտանգության պահպանություն։ Ուրեմն մենք ուրիշ ոլորտում ենք կաղում։

Մեր հիմնական խնդիրը հումանիտար մտքի բացակայությունն է։ Ինչ խոսք, մենք ունենք հումանիտար ոլորտի հրաշալի մասնագետներ, որոնք իշխանությունների սխալները նկատում, բարձրաձայնում էին դրանց մասին ու զգուշացնում։ Բայց ոչ միայն իշխանությունները, այլև ժողովրդի լայն զանգվածներ, չունենալով վերլուծական այն կարողությունները, որ հումանիտար կրթությունն է տալիս, անտեսում էին մասնագետների խոսքը ու հիմա էլ անտեսում են։

Ուրեմն մեզ պետք է ճանապարհ գտնել հումանիտար միտքը զարգացնելու՝ նաև խորը ազգային շեշտադրությամբ։ Գիտատեխնոլոգիական առաջընթացը լավ է, բայց ազգային շեշտադրությամբ հումանիտար գիտելիքն է, որ պիտի թելադրի, թե այդ առաջընթացի հետ ինչ պետք է անել։

Բյուրակն Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին