f

Անկախ

Ինչպիսի՞ն չպետք է լինել. Սեփական ընտանիքի օրինակի ցուցադրում՝ Աժ ամբիոնից. yerevan.today


Yerevan.today-ը գրում է. «Պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր Ազգային ժողովի դրսում եւ ներսում կատարված միջադեպերը վրդովվեցրել էին: Մինչ Աժ մտնելը նրան անվանել էին «շիշ բռնող», իսկ խորհրդարանի նիստերի դահլիճում՝ «դավաճան»:

Իշխանական պատգամավորը կատարվածից սրտնեղությունը փորձեց հաղթահարել իր ելույթով: Նա նախ դիմեց ուժայիններին՝ հորդորելով կարգի հրավիրել ակցիայի մասնակիցներին, ապա շարունակեց. «Դավաճան են նրանք, ովքեր 20-30 տարի թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու հողից ու փայտից դիրքեր: Դավաճանները նրանք են, ում կառավարման տարիներին մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Դավաճանը նրանք են, ովքեր իրենց երեխաներին իրենց փեշերի տակ են մտցրել եւ չեն ուղարկել դիրքեր»:

Այն, որ իշխանությունը բոլոր անհասկանալի իրավիճակներում հիշում է անցյալը, խոսում թալանի, ժողովդրից խլածի, մարդկանց ունեզրկելու մասին, նորություն չէ, արդեն հնացած եւ իր արդյունավետությունը կորցրած մանիպուլյացիա է: Այստեղ ամենազավեշտալին այն է, թե իշխանությունից կոնկրետ ով է խոսում այդ մասին:

Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1996-ից մինչեւ 2000 թվականը կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն էր զբաղեցնում, հետո ազատվեց, որովհետեւ կատարած չարաշահումներն արդեն բացահայտվել էին: Մամուլը գրում է, որ, այդ ընթացքում, սակայն Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնից պարիսպներով դղյակ կառուցել: Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենեւին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է:

Բանակից փախչելու կամ զինծառայությունից խուսափելու մասով․ ինչպես այս իշխանության շատ ներկայացուցիչներ, այնպես էլ Հայկ Սարգսյանի եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, չի ծառայել բանակում: Լրատվամիջոցների տարբեր հարցումներ այդպես էլ մնացել են անպատասխան, թե կոնկերտ ինչ հիմնավորմամբ է Նաիրի Սարգսյանը ազատվել ծառայությունից։ Հղում է արվում շատերի նման անձնական տվյալների պաշտպանությանը:

Թե ինչի համար է ազատվել, պարզ չէ, բայց պարզ է, թե ինչով էր զբաղվում այն ժամանակ, երբ պետք է բանակում ծառայեր: Նաիրի Սարգսյանը սոցապնախարարին էր օգնում, այո, այն նույն սոցապնախարարին, ում ղեկավարծ ոլորտից դժգոհում էր 2018-ին փողոցում: Պարզվում է՝ Նաիրի Սարգսյանը 2012-ից 2018 թվականը զբաղեցրել է սոցապնախարարի օգնականի պաշտոնը: Ինչպես երեւում է, ժառանգական է՝ բողոքել մի բանից, ինչում նաեւ դու ես մեղավոր:

Հարց է առաջանում, երբ Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից խոսում էր թալանով կառուցված դղյակների եւ բանակից խուսափածների մասին՝ հորն ու եղբորն է՞լ նկատի ուներ, թե ոչ:

Ի դեպ, 2020 թվականին հայտարարագրում նշված է, որ Հայկ Սարգսյանը 2019-ին առանձնատուն է նվեր ստացել Արաբկիրում, համատեղ սեփականատեր է։ Նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2017-ին, 2019-ին 19 հզր 800 դոլարով ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Lexus:

Բանկային հաշիվներին հայտարարագրել է 4 մլն դրամ, տարվա սկզբին ձեռք է բերել 2300 բիթքոին, տարվա վերջում արդեն ունեցել ՝ 3400 բիթքոին, որը համարժեք է ավելի քան 32 մլն դոլարի: Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 24 մլն դրամ, 55 հզր. Դոլար»։

Հայկ Սարգսյան Նաիրի Սարգսյան Կոռուպցիա Զարեհ Սարգսյան խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին