«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ ժամանեց ԱԺ։ Լրագրողների հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում լինելո՞ւ է, Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ի որոշման ոչ մի բան չի փոխվել, հանդիպումից հետո ես ձեզ կասեմ»։
Գագիկ Ծառուկյանը այլ հարցերի չպատասխանեց և ԲՀԿ-ական մյուս անդամների հետ մտավ խմբակցության սենյակ, որտեղ տեղի կունենա խմբակցության նիստը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հավելենք նաև, որ Փաշինյանն արդեն ԱԺ-ում է։