f

Անկախ

Երեկ Դուբայը հայերենով և Հայկական սուրբ Եռագույնով սկսեց աշարհին Շնորհավոր Նոր Տարի ավետելը.Գայանե Աֆրիկյան


Այսօր լիբանանցի հին ընկերոջս հետ էի զրուցում: Ինքը քանի որ զգայուն մարդ է, Նոյեմբերի 9-ից հետո ինձ հետ պատերազմի մասին չէր զրուցում քանզի նկատել էր, որ ինձ համար այս պատերազմը իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն է:

Այսօր, այնուամենայնիվ նրբանկատորեն ակնարկեց, որ իր կարծիքով պատերազմը չի ավարտվել և ինքը ավելի քան վստահ է, որ պատերազմը շարունակվելու է ու պատերազմի ավարտը հաստատ լինելու է միայն հօգուտ հայերի: Նաև նշեց, որ Սեպտեմբերի 27-ի պատերազմը ակնհայտորեն արհեստականորեն հրահրված և այնուհետև արհեստականորեն դադարեցված պատերազմ էր ու վստահաբար ՀՀ վարչապետի կողմից դավաճանաբար ծախված էր:

Այդ ընկերս շեշտեց, որ ՀՀ վարչապետի՝ թշնամու հետ գործարքի գնալով այս պատերազմը ծախելը այնքան ակնհայտ ու ցցուն է, որ զարմանալի է, որ ՀՀ վարչապետը անգամ հոգ չի տարել մի փոքր գոնե քողարկելու իր դավաճանական գործարքը (պատերազմի սկիզբը, ընթացքը ու ավարտը այդ գործարքի հայելին է) :

Ի դեպ ինչպես արդեն վերևում ասացի ես Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ոչ մի ընկերոջ հետ չեմ զրուցել պատերազմի մասին քանզի այն չափազանց ծանր է ինձ համար: Իմ այս լիբանանցի ընկերը չունի հայ մտերիմներ (ինձնից բացի) ուստի իր վերլուծությունները հաստատ ոչ հայկական աղբյուրներից են:

Ամբողջ աշխարհը ապշած է, թե հանուն ինչի՞ ՀՀ վարչապետը դավաճանեց հայ ազգին: Մենք անգամ մեզ հաշիվ չենք տալիս, որ այս մասշտաբի դավաճանություն երկիր մոլորակի վրա վերջին 100 տարում տեղի չէր ունեցել:

հ.գ. ԵսԴուբայի կենտրոնում եմ ապրում, աշխարհի ամենաբարձր աշտարակ Բուրջ Խալիֆայի դիմաց: Ես երեկ գիշեր կարող էի իջնել բակ կամ պատշգամբիցս դիտել աշխարհի ամենաշքեղ հրավառությունը, սակայն ես իսկապես սիրտ չունեի, կոտրված էի ու սգում էի, ուստի դուրս չեկա պատշգամբ հրավառությունը դիտելու:

Պարզվում է, ինչպես ինձ իմ հայ ընկերներից մեկն այսօր վիդեոն ուղարկեց, ու ես Դուբայի կառավարության պաշտոնական վիդեոները ստուգեցի այսօր, երեկ կեսգիշերից 10 րոպե առաջ, մինչ հրավառությունը, Բուրջ Խալուֆայի լազերային շոուն սկսվեց հայերենով, մեսրոպյան սուրբ տառերով Բուրջ Խալիֆայի վրա գրված "Շնորհավոր Նոր Տարի" որին հետևեց ՀՀ սուրբ եռագույնը Բուրջ Խալիֆայի ամբողջ երկայնքով սփռված: Երեկ Դուբայը հայերենով և Հայկական սուրբ Եռագույնով սկսեց աշարհին Շնորհավոր Նոր Տարի ավետելը

Գայանե Աֆրիկյան ամանոր դուբայ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին