«Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է մոսկովյան այցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսնակի պարզաբանումներին։ Գրառումը՝ ստորև․
«Իշխանությունը զավթած դիլետանտները հայտարարում են, որ ամսի 11֊ի հանդիպման օրակարգն ունի տնտեսական բնույթ, վերաբերում է տրանսպորտային հաղորդակցություններին ու չի ներառում տարածքային բնույթի որևէ հարց։
Ի՞նչ է սա, եթե ոչ էժան մանիպուլյատիվ քայլ՝ ուղղված բացառապես կիսագրագետ մարգինալներին ու իռացիոնալ տարրերին։
Նախ՝ հաղորդակցությունների հետ կապված ցանկացած հարց ապրիորի ունի տարածքային բաղադրիչ։ Սա չհասկանալը առնվազն տգիտության նշան է։
Մյուս կողմից, եթե օրակարգը բացառապես տնտեսական է, ապա ստացվում է, որ գերիների խնդիրը շարունակում է դուրս մնալ մերկանտիլ ռեժիմի ուշադրությունից։ Կարևորը՝ փողը գա, իրար հետ առևտուր անենք, մնացածը լիրիկա է»։