ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, քննադատել է հունվարի 6-ին տեղի ունեցած Կապիտոլիումի գրոհը: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Սպիտակ տան կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
«Համոզված եղեք, ես, անշուշտ, դատապարտում եմ մեր երկրի Կապիտոլիումի տարածքում տեղի ունեցած բռնությունը: Բռնությունը միշտ անընդունելի է», - նշել է ԱՄՆ առաջին տիկինը:
ԱՄՆ առաջին տիկինը նաև հիասթափությունն է հայտնել, որ «այս ողբերգական իրադարձությունների շուրջ սկսվեցին կեղտոտ բամբասանքներ, անհիմն անձնական հարձակումներ և խեղաթյուրված կեղծ մեղադրանքները»:
Առաջին տիկինը հորդորել է բոլորին դադարեցնել վայրագությունները, եզրակացություններ չանել ըստ մաշկի գույնի և գաղափարախոսությունը որպես ագրեսիայի առիթ չօգտագործել:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները:
Ըստ որոշ տվյալների, Վաշինգթոնում բողոքի ցույցերի արդյունքում չորս մարդ է զոհվել: