f

Անկախ

Երևանի քաղաքապետարանի գործունեությունը չի քննվի. Իմ քայլը տապալեց նախաձեռնությունը


Այսօր՝ հունվարի 22-ին, «Իմ քայլը» իշխող դաշինքը տապալեց խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձանաժողովի գործունեության և լիազորությունների հարցով քվեարկությունը, որը ստեղծվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից բիզնեսի ներկայացուցիչներից տրանսպորտային միջոցներ ստանալու իրավաչափության ուսումնասիրման համար:

Նախաձեռնության օգտին հանդես եկավ միայն խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների: Կողմ քվեարկեց 39 պատգամավոր, իսկ դեմ՝ 2: Խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությունը բոյկոտեց: 

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը շտապեց հավաստիացնել, որ իշխող քաղաքական մեծամասնությունը ոչ մի դեպքում չի փորձում թաքցնել որեւիցե հնարավոր չարաշահում եւ դրանց հետ կապված քննության գործընթացներ: 

«Բոլոր մարմիններում համանման երևույթները և գործարքները քննարկելու, դիտակելու քաղաքական կամք կա: Բայց դա պետք է իրականացվի ինստիտուցիոնալ մեթոդով»,-հավաստիացրեց Միրզոյանը:

Միրզոյանի հավաստիացումները, սակայն, խորհրդարանական ընդդիմությանը ոչ միայն չհամոզեցին, այլ հակառակ արձագանք առաջացրին: Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատությամբ հարձակվեց իշխող դաշինքի վրա: «Սա վատ նախադեպ է: Այսպիսի նախադեպ չի եղել անգամ նախորդ իշխանությունների օրոք: Սա լուրջ քաղաքական հետեւանքներ կունենա: Եվ ես ուղիղ հայտարարում եմ, որ այսօր՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում մենք գրանցեցինք այսպիսի հետընթաց»,- շեշտեց Մարուքյանը:

Հայաստան Ազգային ժողով Իմ քայլը Երևանի քաղաքապետարան Լուսավոր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Իրավիճակը գնալով բարդանում է, ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը. համաճարակաբան
«Ալեն Սիմոնյանը երևի մտածում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ: Ես սիրում եմ գրկել կանանց, այն էլ` առջևից». Ռուբեն Հայրապետյան
ՍԴ-ն որոշումն ընդունել է հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել․ Aravot.am
Մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկում
Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսը
Ինչո՞ւ «Հանրաքվեի Մասին» Սահմանադրական Օրենքում Փոփոխության Մասին Նախագիծը Հակասահմանադրական Է Համարվում (4)
Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են
...էս տոն օրով՝ միայն մեկ փաստ հեղափոխության մասին...
Հայաստանում այսօր կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել քան Վրաստանում ամբողջ համաճարակի ընթացքում. Ո՞վ է մեղավոր
Թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը իրականացնելու է տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը
Անկախության օր. ովքե՞ր են խմբագրում, ուրանում մեր պահանջատիրությունը
«Այն քաղաքական ուժը, որը կերտել է Մայիսի 28-ը, այսօր զրկված էր Սարդարապատ գնալու հնարավորությունից». ՀՅԴ ԳՄ անդամ
ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը
Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. ուղիղ
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Դատարանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը. Մեդիա պաշտպան
9 ամսական Գոռը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել. նրան այսօր տուն ճանապարհեցին
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են
Ավելին
Ավելին