Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 22850 նոր դեպք է հայտնաբերվել:
Այդ մասին հայտնել է է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 28 658 հիվանդ, մահացել է 566-ը: Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հայտնաբերվել է Ռուսաստանի 3,471,053 բնակչի մոտ, 2,854,088 մարդ վերականգնվել է, իսկ 63,370-ը՝ մահացել:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 91 միլիոնը։