f

Անկախ

Մինչև Հայաստանը չհանձնվի՝ ներդրումներ չեն լինի


Սկզբում ասացին, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն, ներդրումներ չեն լինի ու ժողջանը լավ չի ապրի։ Արտահերթը եղավ, ներդրումները՝ ոչ։

Ժողջանի վրա ամբոխապետը մուննաթ եկավ, որ էդ սրիկաներն ուզում են չաշխատել, բայց ուտել՝ դեռ մի բան էլ ՀԴՄ կտրոնը չպահանջելով, ոչխար չպահելով, մոշ չհավաքելով։

Հետո ասացին, որ մինչև Սահմանադրական դատարանը չգրավենք, ներդրումներ չեն լինի։ ՍԴ–ն գրավեցին։ Ներդրումները չկան։

Հիմա ուրախությամբ հայտարարում են, որ վերջապես ներդրումներ են լինելու։ Այսինքն՝ ստացվում է, որ ներդրումներին խանգարում էին Արցախն ու այն մարդիկ, ովքեր դեմ էին հանձնելուն։ Ներդրումների համար, փաստորեն, պետք էին հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, փախստականներ, Արցախի պետականության կորուստ, Հայաստանի փոքրացում ու նվաստացում։

Նիկոլական պատկերացրած ներդրումներն, իրոք, կարող են լինել, բայց փոքրիկ խոչընդոտի՝ Հայաստանի Հանրապետության վերացման դիմաց։ Թուրքերն ուզում են, որ հայերը մաքրեն իրենց զուգարանները, սպասարկեն իրենց սեռական կարիքներն ու բանվորություն անեն Թուրքիա–Ադրբեջան երկաթուղու վրա (սա Աջարիայի տարբերակն է, բայց ավելի վատ ձևով, քանզի հեռանկարում չի նախատեսվում հայկական պետության գոյություն, իսկ վրացականը գոնե ձևականորեն կարող է պահպանվել)։ Նիկոլենք կողմ են այս ամենին։ Ավելին՝ նիկոլենք դա ներկայացնում են որպես ներդրումային պայծառ հեռանկարի ու տնտեսական բումի ապահովման բանալի։

Ո՞ւմ է ոգեշնչում այսպիսի ներդրումային հեռանկարը։

Յո՞ երթաս, Հայաստա՛ն։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին