f

Անկախ

Իրանում արգելել են ոչ պարսկերեն ցուցանակները. ադրբեջանցիները վրդովված են


Իրանի ներքին գործերի նախարարությունը հրաման է արձակել՝ ուղղված երկրի բոլոր նահանգապետներին և ոստիկանական վարչություններին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական turkustan.info պարբերականը, կարգադրվում է «իրավական միջոցներ» ձեռնարկել ոչ պարսկերեն ցուցանակների դեմ:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել երկրի նահանգապետների՝ քաղաքական հարցերի, անվտանգության և սոցիալական հարցերի գծով տեղակալներին կատարել հրամանը, որն արգելում է ոչ պարսկերեն ցուցանակների և ազդագրերի օգտագործումը:

 

Հրամանում ընդգծվում է, որ ոչ պասկական այբուբենով նշանների, մակագրությունների և ցուցանակների օգտագործումը, բացառությամբ միջազգային լեզուների, արգելվում է: Ոստիկանության աշխատակիցները պարտավոր են կանխել դրանց հետագա տեղադրումն ու օգտագործումը: Հրամանը հրապարակել է նախարարի տեղակալ և սոցիալական հարցերի կազմակերպության նախագահ Թաղի Ռուսթամվանդին 2020 թ. դեկտեմբերի 31-ին: Համապատասխան որոշումն ընդունվել է 2020 թ. հոկտեմբերի 11-ին Պարսկերենի պաշտպանության համակարգող խորհրդի նիստում՝ Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարի և Պարսկերենի ակադեմիայի ղեկավարի մասնակցությամբ:

Համաձայն այդ որոշման՝ կառավարության հաստատություններին առաջարկվել է արտոնագիր չտալ այն խանութներին, ընկերություններին և ֆիլմերին, որոնք ընտրել են ոչ պարսկերեն անվանում, իսկ ոստիկանությանը կարգադրվել է միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր չեն ենթարկվի դրան: Այդ օրենքի ընդունումը հարուցել է Ադրբեջանի քաղաքացիների դժգոհությունը, այնուհետև նաև ընդվզում է առաջացրել ԻԻՀ-ի հյուսիսարևմտյան նահանգներում՝ պանթուրքիստների շրջանում:

 

Աղբյուրը՝ infoteka24

 

Իրան օտարալեզու գրություն Աշխարհում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին