f

Անկախ

Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը. Независимая газета


Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի լրագրող Յարոսլով Ինորոդցևն անդրադարձել է Արցախում եկեղեցիների և կրոնական ժառանգության պատկանելիության թեմային, ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն փորձում «ապահայկականացնել» քրիստոնեկան ժառանգությունը:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Քրիստոսի ծննդյան օրը, Գրիգորյան տոմարով հունվարի 6-7-ին, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում մինչև վերջերս գտնվող հինավուրց տաճարում Ադրբեջանի ալբանա-ուդիական համայնքի ներկայացուցիչները երկրպագության արարողություն են իրականացրել: Այս առնչությամբ համայնքի պաշտոնական կայքը հայտնել է «երկար տարիների մեջ առաջին անգամ Քարվաճառի հին ալբանական Խուդավենգ վանքում իրականացված աղոթքի մասին»:

Բացի այդ, նույն կայքում հստակեցվել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց ի վեր Քարվաճառի շրջան կատարված այցն ուդիների կողմից թվով երրորդն էր:

«Առաջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 30-ին: Ուդի ժողովուրդը միակ ժողովուրդն է, որը քրիստոնեությունը ժառանգել է Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությունից: Խուդավենգի վանական համալիրը 6-7-րդ դարերի Կովկասում ալբանական քրիստոնեության ժամանակաշրջանի հուշարձան է: Երկար տարիներ այն հայերը ամբողջ աշխարհին ներկայացրել են որպես հին հայկական եկեղեցի»,- գրել է ուդիական համայնքի պաշտոնական կայքը:

Այս առնչությամբ Ինորոդցևն իր հոդվածում մատնանշում է, որ Խուդավենգը կամ Խուդավանքը, որտեղ ժամանել են իրենց հին Կովկասյան Ալբանիայի բնակիչների ժառանգներ համարող այս մարդիկ, իրականում Դադիվանքն է:

«2020-ի դեկտեմբերի սկզբին հայկական զինված ուժերը լքել են Քարվաճառի շրջանը, որտեղ էլ գտնվում է վանքը, և այդ տարածքն անցել է Բաքվի վերահսկողության տակ», - նշում է նա ու հավելում, որ այնուամենայնիվ, վանքը հսկում են ռուս խաղաղապահները:

Մեջբերելով ռուս խաղաղապահ ուժերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինի՝ հունվարի 15-ի այն հայտարարությունը, թե «տոնական արձակուրդների ընթացքում ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից ուխտավորների մուտքը տաճար ապահովված է եղել», Ինորոդցևը ենթադրում է, որ «պետությունների միջև վեճի առարկա դարձած այս հնագույն վանքը փաստացի դարձել է հայ և ուդի համայնքների համատեղ օգտագործման ենթակա կառույց»:

Անդրադառնալով Ադրբեջանում բնակվող ուդի քրիստոնեական համայնքի թեմային, հեղինակը շեշտում է, որ իրականում վերջիններս Բաքվի համար գործիք են դարձել՝ շրջանի հին քրիստոնեական սրբավայրերից հայերին վտարելու համար:

«Միջնադարում հայկական և ալբանական եկեղեցիների պատմությունը սերտորեն փոխկապակցված է եղել`միավորված նրանց ընդհանուր հավատով: Որոշ ժամանակներում Կովկասյան Ալբանիան իսկապես գտնվել է ներկայիս Լեռնային Ղարաբաղի շրջանում, սակայն ներկայում այս «ալբանական թեման» օգտագործվում է հայ եկեղեցու պատմական իրավունքը ինչպես տարածքների, այնպես էլ հին քրիստոնեության հուշարձանների նկատմամբ մերժելու համար»,- ընդգծում է լրագրողը:

Ինչ վերաբերում է հունվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի կատարած այցին, որը նույնպես Բաքվի վերահսկողության տակ է անցել Լեռնային Ղարաբաղում զինված առճակատմանը վերջ դնող եռակողմ հայտարարության հետևանքով, հեղինակը նշում է՝ այն մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանում, քանի որ «Ադրբեջանի ղեկավարն այստեղ այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց ավերված տաճար»:

Այս առումով հեղինակը հոդվածում վստահեցնում է, որ չնայած Ալիևի դեկտեմբերյան հավաստիացումներին, այն է՝ ապահովել հավատացյալների մուտքը ԼՂ եկեղեցիներ, Բաքուն հետևողականորեն քարոզում է ԼՂՀ-ից նվաճված ողջ տարածքներում քրիստոնեական ժառանգության «ապահայկականացումը»:

«Գրավված ալբանական գրեթե բոլոր 128 տաճարները, ներառյալ Քարվաճառի Դադիվանք տաճարը, Քաշաթաղի Աղաօղլան տաճարը, Մարտակերտի Գանձասարի տաճարը և Մարտունում շրջանի Ամարասի եկեղեցիները վերափոխվել են հայկական տաճարների: Հայաստանը հատուկ քաղաքականություն էր վարում Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների հետ կապված», - հունվարի 14-ին AzTV-ի «Հիմնական հարցը» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը:

Միևնույն ժամանակ, հեղինակի խոսքով, Բաքուն հետևողականորեն առաջ է տանում մուսուլմանական հուշարձաններին վնաս հասցնելու թեման, որը, իբր թե, հասցրել է ԼՂՀ վարչակազմը երեք տասնամյակների ընթացքում:

Ինորոդցևը բացատրում է, որ այս առումով Ալիևը, որպես դաշնակիցներ, ներգրավել է միջազգային իսլամական հանրությանը:

«Կրթության, գիտության և մշակույթի իսլամական կազմակերպությունը (ISESCO) տեխնիկական առաքելություն կուղարկի տարածաշրջան` վերանայելու «Ղարաբաղում Հայաստանի կողմից ավերված պատմական, մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանները: Վերադառնալուն պես մենք մոբիլիզացնելու ենք մեր փորձագետների թիմը: Այն կազմված կլինի մասնակից երկրների ներկայացուցիչներից: Հուսով ենք, որ փետրվարի վերջին տեխնիկական խումբը կայցելի Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ», - հայտնել է կազմակերպության գործադիր տնօրեն Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքը»:

Արցախի Հանրապետություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին