Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հակված է հեռանալու «արքայական ակումբից»:
Պաշտպանը մտածում է «Ռեալի» հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին: Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը մտադիր է Ռամոսին 15 միլիոն աշխատավարձով պայմանագիր առաջարկել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ «արքայական ակումբից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ռամոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հուլիսը: Այս պահին ֆուտբոլիստը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ դեռևս շարունակում են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Պաշտպանն ուզում է նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի երկու տարով, իսկ «Ռեալը» համաձայն չէ` հաշվի առնելով Ռամոսի տարիքը: 34-ամյա Սերխիո Ռամոսը «Ռեալ» տեղափոխվեց 2005 թվականին: