f

Անկախ

Նա լավ կադր է և կարող է լինել լավ դեսպան. Արփի Դավոյանը՝ Մակունցի հնարավոր նշանակման մասին


Լիլիթ Մակունցը կարող է լինել լավ դեսպան՝ օգտագործելով իր խորհրդանական դիվանագիտության փորձը։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Տիկին Մակունցը մեկնաբանել է իր հավանական նշանակման մանրամասները եւ երբ լինի այդ նշանակումը, ավելի մանրամասն կխոսվի այդ մասին։ Խմբակցության ներսում նման քննարկում չի եղել։ Մենք տեսանք, թե որտեղից եկան այդ քննարկումները։ Ես չեմ կարող ասել որպես դեսպան ինչպիսին կարող է լինել տիկին Մակունցը, որովհետեւ դա ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ , որ նա լավ կադր է եւ կարող  է լինել լավ դեսպան։ Լիլիթ Մակունցն ինքը նշել է, որ ունի խորհրդարանական դիվանագիտության փորձ։ Ցանկացած նոր նշանակում ներկայացնում է այլ զարգացումներ, այլ տեսլական, քանի որ յուրաքանչյուր պաշտոնյան ունի իր պատկերացումները»։

Անդրադառնալով այն տեսակետին, որ Ամերիկայում Ադրբեջանի դեսպանը պաշտոնավարում է արդեն 10 տասը տարի, իսկ Հայաստանը հաճախ փոխում է իր դեսպաններին, ինչը կարող է անլուրջ տպավորություն ստեղծել, Դավոյանն պատասխանեց, որ ճիշտ չէ այն տեսակետը, որ անընդհատ նոր դեսպան նշանակելը սխալ է։

«Ես չգիտեմ, ովքեր են ասում նման բան։ Չեմ ուզում մեկնաբանել։ Իմ կարծիքով դեսպանը, եթե երկար է պաշտոնավարում, կշիռ է ունենում։ Իսկ մենք ինչո՞ւ ենք անընդհատ նոր դեսպան նշանակելը համարում սխալ։ Ձեր ասած մարդիկ կարծում են, որ դեսպանը պետք է երկար պաշտոնավարի։ Գուցե կան հարցեր, որոնք այս որոշմամբ կարող են լուծվել»,- նշեց Դավոյանը։

Արփի Դավոյան Լիլիթ Մակունց

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին