f

Անկախ

«Ազգային օրակարգը» օգտվում է «Ոչ»-ի քարոզչական գովազդային վահանակներից. Պարզաբանում


Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցներում շահարկման առիթ է դարձել «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմին պաշտոնապես հասանելիք գովազդային վահանակներից օգտվելու մասին լուրերը, փորձ անելով դա ներկայացնել որպես կուսակցության, կամ նրա առանձին անդամների, եւ «Ոչ» քարոզչական կողմի միջեւ ստվերային համաձայնություն՝ ֆինանսավորելու վերջինիս գործունեությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ առնչությամբ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարում է․

ա) «Ազգային օրակարգ» կուսակցությունն ազգային աջակենտրոն քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած կուսակցության հիմնադիր համագումարով։ Կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը նրա Խորհուրդն է, որը ընդունում է հիմնական քաղաքական որոշումները։ Ներկայումս կուսակցության խորհրդի նախագահն է Արա Հակոբյանը, գործադիր քարտուղարը՝ Արա Գասպարյանը։

բ) Կուսակցության խորհուրդը իր 2020 թվականի փետրվարի 18-ի հայտարարությամբ արդեն իսկ հայտնել է 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հստակ դիրքորոշում՝ ընդգծելով գործընթացի հակասահամանդրական բնույթը եւ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։

գ) Միաժամանակ, ելնելով նախատեսված հանրաքվեի իրավաքաղաքական ռիսկերը հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով բացահայտելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով անկախ իրավաբաններից ձեւավորված «Ոչ» քարոզչական կողմի հրապարակային առաջարկը՝ բոլոր շահագրգիռ ուժերին եւ անհատներին օգտագործել «Ոչ» քարոզչական կողմին ՀՀ օրենսդրութամբ ընձեռնված հնարավորությունները, «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից, այդ թվում՝ հասանելիք գովազդային վահանակներից, սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում համարժեք ներկայացնելու նպատակով»:

 

«Ազգային օրակարգ» կուսակցություն «ՈՉ» քարոզչություն հանրաքվե

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին