«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնը և Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համատեղ աշխատել` լուծելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները: Գրում է Gazeta.ru-ն։
«Նրանք հայտարարել են, որ կողմ են նման դիրքորոշումներին և ցանկություն են հայտնել համատեղ աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:
Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ խոսքը «հատկապես» իրանական միջուկային դոսյեի և Լիբանանում տիրող իրավիճակի մասին է:
Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ, զրուցակիցները «նշել են, որ շատ են համաձայնվում միմյանց հետ միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների շուրջ»: