f

Անկախ

«Առաջնահերթ է մարզում միասնության, համերաշխության մթնոլորտի ձեւավորումը». Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նոր մարզպետին


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, ԱԺ պատգամավորներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված հայ քաջորդիների հիշատակը։

 ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին  մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի համար եւ ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նորանշանակ մարզպետն իր պաշտոնը ստանձնում է երկրի եւ մարզի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում:

«2020 թ․ իրադարձությունները որոշակի փոփոխություններ պետք է մտցնեն մի շարք հարցերում խնդիրների լուծման նկատմամբ մեր մոտեցումներում: Այս դժվարին փուլում առաջնահերթ է մարզում միասնության, համերաշխության մթնոլորտի ձեւավորումը: Առաջիկայում այս ուղղությամբ կարեւոր անելիքներ ունենք»,-ընդգծել է նախարար Պապիկյանը:

Նախարարն առանձնահատուկ երախտագիտությամբ կարեւորել է Շիրակի բնակչության եւ համայնքապետերի դրսեւորած հայրենանվեր վարքագիծը ռազմաճակատում եւ թիկունքում տարվող աշխատանքներում:

Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է նաեւ 2020 թ. մարզում իրականացված աշխատանքներին եւ 2021 թ․ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ սպասվող աշխատանքներին: Նախարարը հաջողություն է մաղթել Հովհաննես Հարությունյանին մարզում մեկնարկած բարեփոխումների շարունակականությունն ապահովելու հարցում:

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար եւ նշել, որ ամեն ինչ անելու է հարազատ մարզի առջեւ ծառացած հիմնահարցերի լուծման ուղղությամբ․

«Հարգելի ներկաներ, պարոն նախարար, ԱԺ պատգամավորներ, համայնքապետեր, պետական մարմինների ղեկավարներ, ողջունում եմ Ձեզ, ինձ համար պատիվ է նման բարձր վստահության արժանանալ։ Նախ ուզում եմ խոնարհվել մեր հերոսների հիշատակի առջեւ, շուտափույթ առողջացում եմ մաղթում մեր վիրավորներին, իսկ գերիներին՝ բարի վերադարձ։ 2020 թվականն իրապես ծանր տարի էր, հիմա մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած, դրանց լուծման ճանապարհները մենք պետք է համատեղ աշխատանքով գտնենք։ Ակնկալում եմ համագործակցություն եւ այդ դեպքում վստահ եմ, որ կհասնենք այն օրվան, որ ինչքան էլ 2020-ը ցավոտ մնա պատմության մեջ, 2021 ու հաջորդող տարիները կլինեն զարգացման ու վերածննդի տարիներ»։

Սուրեն Պապիկյան Շիրակի մարզ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին