f

Անկախ

Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանը տվել են իրենց համաձայնությունը. Արցախի ՊԲ-ն կկազմալուծվի. Միքայել Մինասյան


Նիկոլի ժամանակ ինքնարժեքից շեշտակի թանկ գնված զենքերի, երրորդ երկրներ վաճառված զինամթերքի, մեզ բաժին հասած չկրակող զինատեսակների ու այդպես էլ չաշխատած ՕՍԱ-ԱԿԱ-ների մասին խոսել եմ ամիսներ առաջ՝ փաստերով ներկայացնելով, թե ինչպիսի թալան է տեղի ունենում բանակում եւ հիմա զարմանում եմ, որ դեռ զարմացող կա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ժպիտով հետեւում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱԾ վերջին PR ակցիայից, որի միակ նպատակը ծածկադմփոցն ու հանրային ուշադրություն շեղելն է։ 

ՊՆ բարձրաստիճան անձնակազմն ամեն ինչ վաղուց գիտեր, ընդ որում՝ շատ ավելի մանրամասն, քան ԱԱԾ բեմականացման մեջ է հաղորդվում։  Զենքի ու զինամթերքի ձեռք բերման խարդախություններից տեղյակ էր նաեւ հանրությունը, բայց դա չի խանգարում շատերին զարմանքից կլորացած աչքերով հիմա խոսել այդ մասին։ 

Նիկոլի ժամանակ ինքնարժեքից շեշտակի թանկ գնված զենքերի, երրորդ երկրներ վաճառված զինամթերքի, մեզ բաժին հասած չկրակող զինատեսակների ու այդպես էլ չաշխատած ՕՍԱ-ԱԿԱ-ների մասին խոսել եմ ամիսներ առաջ՝ փաստերով ներկայացնելով, թե ինչպիսի թալան է տեղի ունենում բանակում եւ հիմա զարմանում եմ, որ դեռ զարմացող կա։

Այսօրվա իրավիճակը  շատ նման է ԽՍՀՄ Կոմկուսի Կենկոմի 20-րդ համագումարին, երբ 1961-ին «բացահայտեցին» Ստալինի բռնաճնշումները ու մի ամբողջ երկիր ու վերնախավ հանկարծակի «իմացավ», որ եղել են ռեպրեսիաներ, աքսորներ ու գնդակահարություններ։ Ցավոք, զարմանքն անմեղության վահան չէ։ Այնպես որ, որքան էլ «զարմանաք ու զայրանաք», միեւնույն է ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից։ Ոչ ոք. ո’չ այսօրվա թատրոնի ռեժիսորները, ո’չ էլ անտեղյակ ձեւացող «զարմացածները»։

Հետեւաբար, առաջարկում եմ չսեւեռվել հետքերը մաքրելուն ուղղված էժանագին շոուների վրա եւ խոսել կարեւոր թեմայից, որը բանակը քանդելու գործոններից էր:

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից բուծել է աներեւակայելի քանակի մեդալակիրներ եւ շքանշանակիրներ, գեներալ-գնդապետներ, Արցախի եւ Հայաստանի հերոսներ։

Մենք այսօր ունենք ջախջախված բանակ, թշնամուն հանձնված Արցախ, անպաշտպան Սյունիք, մի խոսքով՝ չունենք անվտանգության համակարգ, բայց ունենք նորաթուխ բազմաթիվ հերոսներ ու գեներալներ։

Անշուշտ այս պատերազմում  եղել են հերոսներ։ Եղել են մարդիկ, որ ըստ արժանվույնի են պարգեւատրվել ու կոչումներ ստացել, բայց պարգեւատրվածների թիվը արժանիներից աներեւակայելի շատ է։

Այս պատերազմում, ցավոք, ահավոր շատ են նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտքը, չեն պաշտպանել երկիրն արտաքին ու ներքին թշնամուց, բայց պետական դավաճանի արյունոտ ձեռքերից ստանում են բարձր կոչումներ ու շարունակում «ծառայել» իրենց տաքուկ կաբինետներում՝  առանց խղճի որեւէ խայթի, որ նաեւ իրենց պատճառով են զոհվել 5000 տղաները։

Եվ ամեն անգամ, երբ գյուղ ու շրջան էինք հանձնում, «բուծվում» էին նոր գեներալներ։ Ամեն տապալված օպերացիայից հետո նոր «հերոսներ» էին հայտնվում։ Հայրենիքն անընդմեջ կորցնելով, անընդմեջ ձեռք էինք բերում նոր հերոսներ ու գեներալներ։

Որպեսզի ավելի պարզ լինի, ըստ բաց աղբյուրների՝ պատերազմում հաղթած Ադրբեջանը այս ընթացքում գեներալի կոչում է տվել 8 զինվորականի եւ իսկ ազգային հերոս՝ ընդամենը 3-ի։

Այդ նույն ժամանակ Հայաստանում ու  Արցախում պատերազմի ընթացքում եւ պարտությունից հետո գեներալի կոչում է ստացել կամ կոչման բարձրացման է արժանացել առնվազն 10 զինվորական, Ազգային հերոսի կոչմանն են արժանացել Հայաստանում՝ 7, Արցախում՝ 14 հոգի։

Սա նորմա՞լ է։ Իհարկե՝ ոչ։  Իսկ գիտեք ինչո՞ւ է այդպես, որովհետեւ Նիկոլը այդ ձեւով գնում էր բանակի «հավատարմությունը»՝ խառնելով իրար անարժաններին ու արժանիներին, փորձում էր գնել նրանց  լռությունը։

Իմ խորին համոզմամբ՝ բանակի բարձրաստիճան սպայակազմը, եթե մի քիչ բարոյականություն ունենար, կձերբակալեր դավաճանին՝ փրկելով երկիրը ներքին թշնամուց,  իսկ արժանապատվություն ունեցողները հրաժարական կտային ու ինքնասպան կլինեին, որովհետեւ,  կրկնում եմ, 5000 զոհի արյունը նաեւ նրանց խղճին է, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ բարոյականներ կային, ոչ էլ՝ արժանապատվություն ունեցողներ։

Այս ցանկն  ապագայում վերանայվելու է, որպեսզի ոչ մի անարժան գեներալական ուսադիր չկրի եւ ոչ մի արժանավոր չգնահատված չլինի:

Հ.Գ. Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք» ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը եւ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարեւոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր ավտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլեւս չի ունենա։ Չի լինի այլեւս Արցախի բանակ եւ դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին»։

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Արցախ Նիկոլ Փաշինյան Արցախի ՊԲ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին